Բոլոր այն գործիչները, ովքեր սկզբում ընդդիմադիր դիրքերից են հանդես եկել, իսկ հետո հոգին վաճառել իրենց իսկ կողմից սատանա հռչակված Սերժ Սարգսյանին, որպես կանոն դա արել են հետևյալ տարբերակով. հորինել են ավելի մեծ սատանայի մասին մի հեքիաթ, Սարգսյանին այդ մեծ սատանայի համեմատ դարձրել են չարյաց փոքրագույնը և ընդդեմ մեծ սատանայի փոքրի կողմն անցնելը ներկայացրել որպես պետականամետություն։ Այսինքն՝ բոլոր դեպքերում մենք գործ ունենք սատանայապաշտության հետ։
Սատանայապաշտների հոգևոր հայրը
Երբ Արտաշես Գեղամյանը 2003–ին և 2008–ին ծառայություններ էր մատուցում իշխանություններին, իր վարքագիծը ներկայացնում էր որպես պետականամետ քայլ։
Ամենաարմատական հռետորաբանությունը որդեգրած ու Սերժ Սարգսյանի անվան հետ կապվողներին վարկաբեկված համարող Գեղամյանը մասնավորապես 2008թ. ընտրությունների ժամանակ իր «դհոլությունը» և ՀՀԿ ղեկավարի օգտին աշխատելը հիմնավորում էր աշխարհաքաղաքական ապոկալիպտիկ զարգացումների մտահոգությամբ։ Ըստ նրա՝ մեծ սատանան տարածաշրջանին սպասվող վտանգներն են և Հայաստանի կործանման հավանականությունը։ Ահա այդ ամենի դեմն իբր առնելու և կործանում թույլ չտալու համար Գեղամյանը որոշեց ծառայել փոքր սատանային։ Իսկ թե իրականում ինչն ինչոց էր, բոլորին է հայտնի։
Մի ԱԽՔ–ի պատմություն
Սատանայապաշտությունը որպես պետականամետություն մատուցելու միջոցով հոգին վաճառեց նաև Արթուր Բաղդասարյանը։
ՕԵԿ առաջնորդը 2008թ. ընտրական փուլում հայտարարում էր, թե իշխանությունն ուզում է իրեն սպանել, իսկ հետո անցավ նույն այդ իշխանության կողմը՝ իր որոշումը հիմնավորելով, թե եթե այդպես չվարվեր, ապա մարտի 1–ի զոհերն ավելի շատ կլինեին, իսկ Ադրբեջանն էլ, օգտվելով ներհայաստանյան իրավիճակից, կանցներ գրոհի։ Այսինքն՝ Բաղդասարյանը ևս մեծ սատանայի մասին մի պատմություն հորինեց, որպեսզի հիմնավորի, թե ինչու է անցել «մեղրի բոչկի օբրուջներն էլ հետը կերած» սուբյեկտի կողմը։
«Արմատական» սատանայապաշտը
Սերժ Սարգսյանին ծառայելու և իրենց քայլն արդարացնելու բաղդասարյանական ու գեղամյանական տարբերակով են առաջնորդվում նաև բոլոր այն մանր ու միջին գործիչները և լրատվամիջոցները, որոնք ուզում են «լեգիտիմացնել»սատանայապաշտությամբ զբաղվելու քստմնելի որոշումը։
Ներկայումս Սերժ Սարգսյանի հետ «երկխոսության» մոլի ջատագով, իսկ դրանից առաջ «Սերժի՛կ, հեռացի՛ր» կարգախոսի ներքո պայքարի ելած Դավիթ Շահնազարյանը, օրինակ, իր սատանայապաշտությունն արդարացնելու համար Բաղրամյան 26–ի տակ աշխատող թերթերի ու կայքերի էջերից մի մեծ հեքիաթ է մատուցում հանրությանը Եվրասիական միության, Հայաստանի ինքնիշխանության կորստի ու Եվրասիական միությանն իբր ծառայող ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի մասին, որպեսզի կարողանա սրտաճմլիկ հիմնավորում գտնել, թե ինչու է անցել ժամանակին իր ու իր ընկերների կողմից սատանա հռչակված Սերժ Սարգսյանի կողմը։
Ըստ Շահնազարյանի՝ Սերժ Սարգսյանը վատն է, բայց նա ավազակապետության առաջադեմ հատվածն է, ու պետք է ՀՀԿ ղեկավարին օգնել, որ պայքարի ավազակապետության հետադիմական հատված ԲՀԿ–ի ու եվրասիականության ջատագով ՀԱԿ–ի դեմ։ Ասել է թե՝ Սերժ Սարգսյանը Շահնազարյանի համար արդեն փոքր սատանա է, և հանուն մեծ սատանա Ռուսաստանի ու այդ պետության շահերի ներկայացուցիչ ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի դեմ պայքարի՝ կարելի է հոգին վաճառել չարյաց փոքրագույնին։ Փաստորեն, Շահնազարյանն էլ, Գեղամյանի ու Բաղդասարյանի պես, իր վարքագիծն ուզում է ներկայացնել որպես պետականամետություն։
Իրականությունը, սակայն, այն է, որ Եվրասիական միության թեման բուն Ռուսաստանում նույնիսկ արդիական չէ։ Դա ընդամենը պսեվդոգաղափար է, որը Պուտինի վարչակազմը նետել է տեղեկատվական դաշտ ու մոռացել այդ մասին։
Միայն քաղաքականապես անմեղսունակը չի հասկանա, որ դավիթշահնազարյանները եվրասիականության ու ՀՀ անկախության կորստի մասին «բոբոն» հորինում են՝ սեփական «դհոլությունը» քողածածկելու և սատանայապաշտությունը որպես պետականամետություն ներկայացնելու համար։ Ի՞նչ է, եվրասիականության ու Հայաստանի անկախության կորստի վտանգը չկա՞ր 2008–ին, 2009–ին, 2010–ին ու 2011–ին։ Ինչու՞ Շահնազարյանն ու իր նմաններն այդ վտանգը տեսան այն պահից սկսած, երբ քաղաքագիտական վերլուծությունից հետո շանս ստեղծվեց իշխանափոխություն իրականացնելու և վիճակ փոխելու։ Այլ հարց է, որ զարգացումները չբերեցին «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյանի» կյանքի կոչմանը, բայց դա դեղի ունեցավ նաև սատայանապաշտների ջանքերով ու հիմա պարզապես անբարոյականություն է քաղաքական ստրիպտիզը աշխարհաքաղաքական կոդերով օրինականացնելը։
ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի դեմ սերժահաճո ելույթները որպես Հայաստանի անկախության համար պայքար ներկայացնելը էժանագին հնարք է ու մանր ժուլիկություն։ Դա շատ պարզունակ ու «պայթած» տեխնոլոգիա է՝ մտացածին մեծ վտանգ ներկայացնել ու հանուն այդ վտանգի դեմն առնելու՝ զինվորագրվել փոքր սատանային։
Շահնազարյանի «կռուտիտները»՝ հաճախորդությանը «գաղափարական» տեսք տալու հուսահատ փորձեր են և «ֆուտբոլային» դիվանագիտության կնքահայր դարձած ու ՌԴ ռազմաբազաների ներկայությունը Հայաստանում 49 տարով երկարաձգած 5–րդ շարասյանն անդամագրվելու անթաքույց ջանքեր։
Մի հարցում Շահնազարյանն ազնիվ է. նա բացահայտորեն է ծառայում Սերժ Սարգսյանին ու, ի տարբերություն արամզավենիչների կամ նիկոլների, ձևականությունների հետևից չի ընկնում և «թունդ ընդդիմադիր» հռետորաբանություն չի բանեցնում։ Շահնազարյանի ուզածը պաշտոնն է, բայց հազիվ թե նրա այդ ցանկությունը բավարարվի, քանզի սատանայապաշտների մեծ մասնագետ Ս. Սարգսյանն էլ է հասկանում, որ սեփական աղջկա ընտանիքին դավաճանած և քաղաքական ճամբարները պարբերաբար փոխած Դավիթը որևէ սրբություն չունի և հետևաբար՝ վստահելի չի կարող լինել ցանկացած պարագայում։ Այնպես որ, Շահնազարյանին կմնա հարցազրույցներ ու ասուլիսներ տալը և ինքնանվաստացման գնով իշխանության կայունության երաշխիքի համար պայքար մղելը։
Դավիթ Շահնազարյանի սատանայապաշտությունը
Բոլոր այն գործիչները, ովքեր սկզբում ընդդիմադիր դիրքերից են հանդես եկել, իսկ հետո հոգին վաճառել իրենց իսկ կողմից սատանա հռչակված Սերժ Սարգսյանին, որպես կանոն դա արել են հետևյալ տարբերակով. հորինել են ավելի մեծ սատանայի մասին մի հեքիաթ, Սարգսյանին այդ մեծ սատանայի համեմատ դարձրել են չարյաց փոքրագույնը և ընդդեմ մեծ սատանայի փոքրի կողմն անցնելը ներկայացրել որպես պետականամետություն։ Այսինքն՝ բոլոր դեպքերում մենք գործ ունենք սատանայապաշտության հետ։
Սատանայապաշտների հոգևոր հայրը
Երբ Արտաշես Գեղամյանը 2003–ին և 2008–ին ծառայություններ էր մատուցում իշխանություններին, իր վարքագիծը ներկայացնում էր որպես պետականամետ քայլ։
Ամենաարմատական հռետորաբանությունը որդեգրած ու Սերժ Սարգսյանի անվան հետ կապվողներին վարկաբեկված համարող Գեղամյանը մասնավորապես 2008թ. ընտրությունների ժամանակ իր «դհոլությունը» և ՀՀԿ ղեկավարի օգտին աշխատելը հիմնավորում էր աշխարհաքաղաքական ապոկալիպտիկ զարգացումների մտահոգությամբ։ Ըստ նրա՝ մեծ սատանան տարածաշրջանին սպասվող վտանգներն են և Հայաստանի կործանման հավանականությունը։ Ահա այդ ամենի դեմն իբր առնելու և կործանում թույլ չտալու համար Գեղամյանը որոշեց ծառայել փոքր սատանային։ Իսկ թե իրականում ինչն ինչոց էր, բոլորին է հայտնի։
Մի ԱԽՔ–ի պատմություն
Սատանայապաշտությունը որպես պետականամետություն մատուցելու միջոցով հոգին վաճառեց նաև Արթուր Բաղդասարյանը։
ՕԵԿ առաջնորդը 2008թ. ընտրական փուլում հայտարարում էր, թե իշխանությունն ուզում է իրեն սպանել, իսկ հետո անցավ նույն այդ իշխանության կողմը՝ իր որոշումը հիմնավորելով, թե եթե այդպես չվարվեր, ապա մարտի 1–ի զոհերն ավելի շատ կլինեին, իսկ Ադրբեջանն էլ, օգտվելով ներհայաստանյան իրավիճակից, կանցներ գրոհի։ Այսինքն՝ Բաղդասարյանը ևս մեծ սատանայի մասին մի պատմություն հորինեց, որպեսզի հիմնավորի, թե ինչու է անցել «մեղրի բոչկի օբրուջներն էլ հետը կերած» սուբյեկտի կողմը։
«Արմատական» սատանայապաշտը
Սերժ Սարգսյանին ծառայելու և իրենց քայլն արդարացնելու բաղդասարյանական ու գեղամյանական տարբերակով են առաջնորդվում նաև բոլոր այն մանր ու միջին գործիչները և լրատվամիջոցները, որոնք ուզում են «լեգիտիմացնել» սատանայապաշտությամբ զբաղվելու քստմնելի որոշումը։
Ներկայումս Սերժ Սարգսյանի հետ «երկխոսության» մոլի ջատագով, իսկ դրանից առաջ «Սերժի՛կ, հեռացի՛ր» կարգախոսի ներքո պայքարի ելած Դավիթ Շահնազարյանը, օրինակ, իր սատանայապաշտությունն արդարացնելու համար Բաղրամյան 26–ի տակ աշխատող թերթերի ու կայքերի էջերից մի մեծ հեքիաթ է մատուցում հանրությանը Եվրասիական միության, Հայաստանի ինքնիշխանության կորստի ու Եվրասիական միությանն իբր ծառայող ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի մասին, որպեսզի կարողանա սրտաճմլիկ հիմնավորում գտնել, թե ինչու է անցել ժամանակին իր ու իր ընկերների կողմից սատանա հռչակված Սերժ Սարգսյանի կողմը։
Ըստ Շահնազարյանի՝ Սերժ Սարգսյանը վատն է, բայց նա ավազակապետության առաջադեմ հատվածն է, ու պետք է ՀՀԿ ղեկավարին օգնել, որ պայքարի ավազակապետության հետադիմական հատված ԲՀԿ–ի ու եվրասիականության ջատագով ՀԱԿ–ի դեմ։ Ասել է թե՝ Սերժ Սարգսյանը Շահնազարյանի համար արդեն փոքր սատանա է, և հանուն մեծ սատանա Ռուսաստանի ու այդ պետության շահերի ներկայացուցիչ ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի դեմ պայքարի՝ կարելի է հոգին վաճառել չարյաց փոքրագույնին։ Փաստորեն, Շահնազարյանն էլ, Գեղամյանի ու Բաղդասարյանի պես, իր վարքագիծն ուզում է ներկայացնել որպես պետականամետություն։
Իրականությունը, սակայն, այն է, որ Եվրասիական միության թեման բուն Ռուսաստանում նույնիսկ արդիական չէ։ Դա ընդամենը պսեվդոգաղափար է, որը Պուտինի վարչակազմը նետել է տեղեկատվական դաշտ ու մոռացել այդ մասին։
Միայն քաղաքականապես անմեղսունակը չի հասկանա, որ դավիթշահնազարյանները եվրասիականության ու ՀՀ անկախության կորստի մասին «բոբոն» հորինում են՝ սեփական «դհոլությունը» քողածածկելու և սատանայապաշտությունը որպես պետականամետություն ներկայացնելու համար։ Ի՞նչ է, եվրասիականության ու Հայաստանի անկախության կորստի վտանգը չկա՞ր 2008–ին, 2009–ին, 2010–ին ու 2011–ին։ Ինչու՞ Շահնազարյանն ու իր նմաններն այդ վտանգը տեսան այն պահից սկսած, երբ քաղաքագիտական վերլուծությունից հետո շանս ստեղծվեց իշխանափոխություն իրականացնելու և վիճակ փոխելու։ Այլ հարց է, որ զարգացումները չբերեցին «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյանի» կյանքի կոչմանը, բայց դա դեղի ունեցավ նաև սատայանապաշտների ջանքերով ու հիմա պարզապես անբարոյականություն է քաղաքական ստրիպտիզը աշխարհաքաղաքական կոդերով օրինականացնելը։
ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի դեմ սերժահաճո ելույթները որպես Հայաստանի անկախության համար պայքար ներկայացնելը էժանագին հնարք է ու մանր ժուլիկություն։ Դա շատ պարզունակ ու «պայթած» տեխնոլոգիա է՝ մտացածին մեծ վտանգ ներկայացնել ու հանուն այդ վտանգի դեմն առնելու՝ զինվորագրվել փոքր սատանային։
Շահնազարյանի «կռուտիտները»՝ հաճախորդությանը «գաղափարական» տեսք տալու հուսահատ փորձեր են և «ֆուտբոլային» դիվանագիտության կնքահայր դարձած ու ՌԴ ռազմաբազաների ներկայությունը Հայաստանում 49 տարով երկարաձգած 5–րդ շարասյանն անդամագրվելու անթաքույց ջանքեր։
Մի հարցում Շահնազարյանն ազնիվ է. նա բացահայտորեն է ծառայում Սերժ Սարգսյանին ու, ի տարբերություն արամզավենիչների կամ նիկոլների, ձևականությունների հետևից չի ընկնում և «թունդ ընդդիմադիր» հռետորաբանություն չի բանեցնում։ Շահնազարյանի ուզածը պաշտոնն է, բայց հազիվ թե նրա այդ ցանկությունը բավարարվի, քանզի սատանայապաշտների մեծ մասնագետ Ս. Սարգսյանն էլ է հասկանում, որ սեփական աղջկա ընտանիքին դավաճանած և քաղաքական ճամբարները պարբերաբար փոխած Դավիթը որևէ սրբություն չունի և հետևաբար՝ վստահելի չի կարող լինել ցանկացած պարագայում։ Այնպես որ, Շահնազարյանին կմնա հարցազրույցներ ու ասուլիսներ տալը և ինքնանվաստացման գնով իշխանության կայունության երաշխիքի համար պայքար մղելը։
Կարեն Հակոբջանյան