Գյումրիի Նանսենի անվան մանկատան տնօրեն Ռուբեն Մարկոսյանը ՀՀ աշխատաքնի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Գևորգ Պողոսյանի հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Նախարարի մյուս որոշման համաձայն Անահիտ Կարապետյանը նշանակվել է ժամանակավոր պաշտոնակատար:
Երեկ մանկատուն այցելած նախարարության ներկայացուցիչները տնօրենի հեռացուման փաստի առիթով նշել են, որ պատահական ստուգումներով մի շարք խախտումներ են հայտանաբերվել։ «Այդպիսի խատումներ ներել չենք կարող Ռուբեն Մարկոսյանին: Սնունդը կառավարության կողմից հաստատված որևէ չափորոշիչի չի համապատասխանում: Հիմնականում երեխաներին տրվել է ժամկետանց և փչացած սնունդ: Մենք այդ ամենը նկարել ենք, թե ինչպես մկան կերած կարագով պահել են երեխաներին։ Պահեստում նման դեպքեր ենք հայտնաբերել»,- նշել է աշխատանքի և սոցիալական նախարարության վերահսկողության բաժնի պետ Արթուր Եղիազարյանը:
Իր հերթին նախկին տնօրեն Ռուբեն Մարկոսյանը հերքել է իրեն ներկայացրած մեղադրանքները և պնդել, թե այս ամենի պատճառը քաղաքական է. «Չկա որևէ ապացույց, կազմած որևէ ակտ, որ ես նման արարքներ եմ թույլ տվել: Սա ֆարս է, կազմակերպված շոու: Ես պատրաստվում են դատարանում բողոքարկել այս որոշումը: Այս ամենի պատճառը քաղաքականությունն է և նորանշանակ նախարարի քաղաքական պատկանելությունը»:
Ռուբեն Մարկոսյանը Հանրապետական կուսակցության անդամ է և համոզված է, որ հենց իր կուսակցական պատկանելության պատճառով է, որ ինքն այլևս տնօրեն չէ:
Նախարարության ներկայացուցիչները կտրականապես մերժում են տնօրենի ազատման քաղաքական պատճառը և նշում, որ իրենք բավարար ապացույցներ ունեն, և անհարժեշտության դեպքում ամբողջը կներկայացվի թե՛ դատարանին, թե՛ հանրությանը:
Գյումրիի մանկատան տնօրենն ազատվել է պաշտոնից

Դերենիկ Մալխասյան
Գյումրի