Ղարաբաղյան պատերազմի մասնակից Սասուն Միքայելյանն այն եզակի մարդկանցից է, ում հաջողվեց անմասն չմնալ սեփականաշնորհման գործընթացից ու կռված տղաներից շատերի նման սոցիալական խնդիրների տակ չկքել։
Սասունի «քաղաքական» կարիերան էլ վատ չդասավորվեց, քանզի նա կարողացավ դառնալ ՀՀ երկու ազդեցիկ պաշտպանության նախարարների՝ Վազգեն Սարգսյանի ու Սերժ Սարգսյանի սիրելին։
Մինչև 1999–ի հոկտեմբերի 27–ը Ս. Միքայելյանը վազգենական էր, իսկ հոկտեմբերի 27–ից հետո դարձավ ՀՀԿ–ի «երկխոսացված» թևի անդամ՝ վայելելով Սերժ Սարգսյանի հովանավորյալի կարգավիճակը։ Վերջինս մշտապես բարենպաստ պայմաններ էր ստեղծում Սասունի համար ու ապահովում նրա՝ օրենսդիր գործունեությամբ զբաղվելու ցանկությունը։
2008թ. նախագահական ընտրությունների մեկնարկային փուլում ՀՀԿ–ական պատգամավոր Սասուն Միքայելյանը, ինչպես միշտ, Հրազդանում բացեց նախընտրական շտաբ ու սկսեց իշխանության օգտին աշխատել, որի համար, ըստ լավատեղյակների, կլորիկ գումար էր ստացել Սերժ Սարգսյանից։ Շտաբը դեռ չէր հասցրել սերժական քարոզ անել, երբ շատերի համար անսպասելիորեն Սասուն Միքայելյանն անցավ Լևոն Տեր–Պետրոսյանի կողմը և սկսեց պայքարել «ավազակապետություն» որակված ռեժիմի դեմ։ Այն ռեժիմի, որին անդամագրվել ու ծառայել էր Սասունը տարիներ շարունակ։
Ասում են, թե Սասունին նման քայլի դրդեցին գեներալ Մանվելն ու Հակոբ Հակոբյանը (Լեդի Հակոբը), ովքեր համոզել էին նրան, որ իր սիրելի Սերժն ընտրվելու շանս չունի, և պետք է արագ կողմնորոշվել։ Սասունի համար եկավ հերթական անգամ ճամբարը փոխելու ժամանակը, բայց այս անգամ նա «փուստ» տվեց, քանզի դեպքերն այլ ընթացք ստացան։
Անհաջողության մատնվելով իր հաշվարկներում՝ Սասունը բերդից դուրս գալուց հետո պարբերաբար ուղիներ էր որոնում Սերժ Սարգսյանի տիրույթ վերադառնալու համար։ Նա առիթ–անառիթ հայտարարում էր, որ իր խնդիրը ոչ թե Սերժ Սարգսյանի հետ է եղել, այլ որոշ ՀՀԿ–ականների, և որ ինքը Սարգսյանին համարում է իր մարտական ընկերը, ինչը վեր է բոլոր տիպի ընկերություններից ու քաղաքական գործընթացներից։ Սարգսյանի կողմից պատասխան ռեակցիա չեղավ, բայց Սասունը շարունակեց «մարտական ընկեր» կոդով հետդարձի ճանապարհ որոնելու գործընթացը։
Հրազդանի քաղաքապետի վերջին ընտրություններին մասնակցելու ժամանակ էլ ՀԱԿ անդամ Սասունը, հակառակ Տեր–Պետրոսյանի առաջ քաշած «քաղաքագիտական վերլուծության», Սերժի հետ անհատական մակարդակով մնաց «երկխոսական» ռեժիմի մեջ, բայց ինչպես և սպասվում էր՝ ոչ մի արդյունքի չհասավ։ Սարգսյանը հասկացրեց Սասունին, որ չի ներել դավաճանությունը, և որ նախկինի պես չի օժանդակելու «ընտրական հաղթանակներ» տանելու հարցում։
Հիմա Սասուն Միքայելյանը վերջին ճիգերն է գործադրում իր «մարտական ընկերոջ» սերը վերանվաճելու համար։ Նա գիտի, որ Բաղրամյան 26–ում մեծ պահանջարկ են վայելում ՀԱԿ–ը ներկայացնող այն մարդիկ, ովքեր «թունդ ընդդիմադիր» հռետորաբանությամբ քննադատում են քաղաքագիտական վերլուծությունը ու խաղում իշխանական տիրույթում։ Գիտի ու անցել է գործի։ Միքայելյանը դժգոհում է, որ իշխանության դեմ պայքար չկա, բայց «մոռանում» է, որ ինքը բանտից դուրս գալուց հետո պայքարել է միայն Սերժի սիրտը շահելու և «մարտական ընկեր» ծրագրի շրջանակներում ներված լինելու համար։
Թե ինչ կտա Սասունին «Հայկական ժամանակ» թերթի էջերից ներդրված հերթական ճիգը և անհատական ծրագրով «երկխոսելու» ջանքը, դժվար չէ կռահել։ Սերժ Սարգսյանը ցույց է տվել, որ մինչև մարդկանց վերջնականապես չի գեղամյանացնում, իր կողքը չի բերում։ Այնպես որ Սասունը պետք է ավելի մեծ էնտուզիազմով պայքարի ՀԱԿ–ի ու ԲՀԿ–ի դեմ, որպեսզի արժանանա «մարտական ընկերոջ» բարեհաճությանը։ Ասել է թե՝ Սասունին «ոգու փորձություն» է սպասվում։
Սասուն Միքայելյանի «պայքարի» հետագիծը

Կարեն Հակոբջանյան