Նաիրա Զոհրաբյան. «Այդ կուսակցության մետաստազներին չեմ հետևում»
-Ճիշտն ասած, այդ կուսակցության մետաստազներին, վերաբաժանումներին և վերամիավորումներին չեմ հետևում: Եվ կդժվարանամ պատասխանել այդ հարցին, քանի որ այնտեղ կատարվող գործընթացներն իմ հետաքրքրություններից բացարձակապես դուրս են։ Մեր քաղաքական մշակույթում բազմաթիվ կուսակցություններ այնքան տարբեր կարգի մետաստազներ են տվել, որ չեմ կարծում, թե այդ կուսակցության հիմնադրումը կարելի է նոր խոսք համարել մեր քաղաքական մշակույթում։ Չէի ուզենա շատ կարևորել այն գործընթացները, որոնք կատարվում են։ Ընդհանրապես, խնդիրն այն է, որ մեր կուսակցությունները առողջացման լուրջ խնդիր ունեն։ Հայաստանյան քաղաքական իրականության համար նոնսենս է, որ, 3 մլն-ից մի քիչ ավել բնակչության դեպքում, 74 կուսակցություն կա, որոնցից առնվազն 65-ին հանրությունը չի ճանաչում։ Թե ինչ է կատարվում Ռամկավար ազատական կուսակցության ներսում՝ ինչ-որ մարդկանց ներքին հակասությունների և ամբիցիաների պատճառով, չեմ կարող ասել,- «Ինչպե՞ս եք վերաբերվում Արմենական-ռամկավար ազատական կուսակցության ստեղծմանը» «7օր»-ի հարցին պատասխանել է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։

7or.am