Սերժ Սարգսյանի քաղաքական հարեմում «առաջին տիկնոջ» կարգավիճակում հանդես եկող Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական տեսահոլովակը մի հին անեկդոտ է հիշեցնում այն մասին, թե ինչպես է մեկը ստրիպ–ակումբ բացում ու գործի մեջ ներգրավում տնեցիներին՝ իր քայլը հիմնավորելով նրանով, թե դեռ անհրաժեշտ գումար չունի Ռուսաստանից և Ուկրաինայից պրոֆեսիոնալ ստրիպ–պարուհիներ հրավիրելու համար։ «Երբ գործերն առաջ ընկնեն, տնեցիներին հանգիստ կթողնեմ»,– հետաքրքրվողներին պատասխանում է ստրիպ–ակումբի տերը։
Ինչպես հայտնի է, քարոզարշավի առաջին օրվանից հեռուստաէկրաններին հայտնվեցին Րաֆֆի Հովհաննիսյանի ընտանիքի անդամներն ու սկսեցին էժանագին հեռուստասերիալի տեքստեր հիշեցնող ձևակերպումներով գովել Րաֆֆիին։
Եթե հավատալու լինենք Րաֆֆիի կնոջը, ծնողներին ու զավակներին, ապա կստացվի, որ Հայաստանն անկախություն է ձեռք բերել և Ղարաբաղյան պատերազմում հաղթել, քանզի «Ժառանգության» ղեկավարն անընդհատ կրկնել է. «Հնարավո՛ր է»։ Եվ ընդհանրապես՝ հայ ժողովուրդը գոյություն ունի, որովհետև Րաֆֆին դա հնարավոր է համարել։
Րաֆֆիի հերոսապատումն էժանագին հեռուստասերիալ է հիշեցնում նաև այն պատճառով, որ նրա կերպարում ստի, կեղծ պաթոսի և արհեստականության հսկայական չափաբաժին կա։ Ասել է թե՝ Րաֆֆիի քարոզը նախատեսված է սերիալներ կամ հնդկական կինո սիրող զանգված համար, այն զանգվածի, որը սյուժեում պատճառահետևանքային կապի մեջ շատ չի խորանում, այլ ընկալում է մատուցվող նյութի «դրամատիկ» կողմը։
Օրինակ, Րաֆֆիի տղան հուզական ձայնով հայտարարում է, թե իր հայրը հրաժարական տվեց արտգործնախարարի պաշտոնից, հայտարարեց երեք նախագահների դեմ դուրս գալու մասին ու ջղայնացավ։ Այդ խոսքից հետո հեռուստաէկրանին հայտնվում է Րաֆֆու բեղավոր ժամանակներից մի կադր, իսկ կադրում նա Մատենադարանի հարթակից անհոդաբաշխ և «հ» տառով սկսվող բառեր է արտասանում։ Ոչ վաղ անցյալում տեղի ունեցած իրադարձությունների խեղաթյուրված այս պատմությունը պարզապես աչք է ծակում։ Նախ, Րաֆֆին ոչ թե հրաժարվել է նախարարի պաշտոնից, այլ նրան հեռացրել են։ Բացի այդ, 1991–ին պաշտոնազրկվելուց հետո նա չէր կարող երեք նախագահների դեմ հանդես գալ այն պարզ պատճառով, որ այդ ժամանակ միայն մեկ նախագահ կար։ Եվ ամենակարևորի մասին. մի քիչ դժվար է պատկերացնել, թե ինչպես է Րաֆֆին դուրս եկել երեք նախագահների դեմ, երբ Ռոբերտ Քոչարյանի կողմից նշանակվել, ապա ապաշնորհ կառավարման համար հեռացվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի պաշտոնից, 2008թ. պաշտպանել է իրեն գործից հեռացրած Լևոն Տեր–Պետրոսյանի թեկնածությունը, իսկ Սերժ Սարգսյանի կողմից նշանակվել է նեոգեղամյան ու հիմա կատարում է իր քստմնելի դերը։
Եթե Րաֆֆիին թվում է, թե ինքը ամերիկաներից եկել է ու տեղացի աբորիգեններին կարող է խաբել իր սափրած ազգային–ազատագրական բեղերով, ապա չարաչար սխալվում է։ Նրա «շուստրիությունը» բոլորի համար է նկատելի։ Միայն քաղաքականապես անմեղսունակ պետք է լինել՝ չնկատելու համար, որ Սերժ Սարգսյանի ընտանիքին պատկանող «Արմենիա» հեռուստաընկերության եթերում նա առևտրով էր զբաղված՝ հարկավորներին տեղեկացնելով, որ եթե իրեն խոստացված տոկոսները նկարվի, ապա ինքը կշնորհավորի Սերժ Սարգսյանի«հաղթանակը»։
Հաշվի առնելով Րաֆֆիի ու քաղաքական հարեմի մյուս անդամների ներկայիս պահվածքը՝ կարող ենք արձանագրել՝ այս «ընտրությունների» դրական կողմն այն է, որ «քաղաքական փուչիկները» կպայթեն այնպես, ինչպես ՀՀԿ–ի փուչիկները Հանրապետության հրապարակում։ Պարզապես, ի տարբերություն ՀՀԿ փուչիկների, քաղաքական դաշտում արձանագրվելիք պայթյունից կտուժեն «քաղաքական փուչիկները», այլ ոչ թե հարյուրից ավելի երիտասարդներ։
Կարեն Հակոբջանյան
Հ.Գ.։ Այս ընտրությունների առանձնահատկություններից մեկն այն է, որ «Գեղամյանը» կամ գեղամյաններն ընտրողների համար բացահայտված են «էս գլխից»։ Րաֆֆի Հովհաննիսյանի դերակատարումն, ըստ այդմ, ավելի քննադատելի է, քան, ասենք, Սերժ Սարգսյանին ծառայություններ մատուցող Դավիթ Շահնազարյանինը, քանզի վերջինս այնքան ազնիվ է գտնվել, որ բացահայտորեն է անցել ՀՀԿ ղեկավարի կողմը։
Ի դեպ, Րաֆֆուց ոչ պակաս քննադատելի են բոլոր նրանք, ովքեր շատ լավ հասկանում են, որ «ժառանգության» ղեկավարը կլոունադայով է զբաղված ու կատարում է նեոգեղամյանի դերը, բայց դեմքի լուրջ արտահայտությամբ կոչ են անում մասնակցել ընտրություններին ու ձայնը տալ իբր ընդդիմադիր Հովհաննիսյանին։ Դա նույն է, թե 2008թ. կոչ անեիր ձայնը տալ Արտաշես Գեղամյանին։ Ինչպես հայտնի է, Գեղամյանն էլ նախորդ ընտրությունների ժամանակ այնքան սկզբունքային էր, որ քննադատում էր երեք «նախագահություններին», բայց դե տեսանք, թե ինչպես ավարտեց։
Հեռուստասերիալ «Րաֆֆի». դիտեք առաջի՛ն ալիքով
Սերժ Սարգսյանի քաղաքական հարեմում «առաջին տիկնոջ» կարգավիճակում հանդես եկող Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական տեսահոլովակը մի հին անեկդոտ է հիշեցնում այն մասին, թե ինչպես է մեկը ստրիպ–ակումբ բացում ու գործի մեջ ներգրավում տնեցիներին՝ իր քայլը հիմնավորելով նրանով, թե դեռ անհրաժեշտ գումար չունի Ռուսաստանից և Ուկրաինայից պրոֆեսիոնալ ստրիպ–պարուհիներ հրավիրելու համար։ «Երբ գործերն առաջ ընկնեն, տնեցիներին հանգիստ կթողնեմ»,– հետաքրքրվողներին պատասխանում է ստրիպ–ակումբի տերը։
Ինչպես հայտնի է, քարոզարշավի առաջին օրվանից հեռուստաէկրաններին հայտնվեցին Րաֆֆի Հովհաննիսյանի ընտանիքի անդամներն ու սկսեցին էժանագին հեռուստասերիալի տեքստեր հիշեցնող ձևակերպումներով գովել Րաֆֆիին։
Եթե հավատալու լինենք Րաֆֆիի կնոջը, ծնողներին ու զավակներին, ապա կստացվի, որ Հայաստանն անկախություն է ձեռք բերել և Ղարաբաղյան պատերազմում հաղթել, քանզի «Ժառանգության» ղեկավարն անընդհատ կրկնել է. «Հնարավո՛ր է»։ Եվ ընդհանրապես՝ հայ ժողովուրդը գոյություն ունի, որովհետև Րաֆֆին դա հնարավոր է համարել։
Րաֆֆիի հերոսապատումն էժանագին հեռուստասերիալ է հիշեցնում նաև այն պատճառով, որ նրա կերպարում ստի, կեղծ պաթոսի և արհեստականության հսկայական չափաբաժին կա։ Ասել է թե՝ Րաֆֆիի քարոզը նախատեսված է սերիալներ կամ հնդկական կինո սիրող զանգված համար, այն զանգվածի, որը սյուժեում պատճառահետևանքային կապի մեջ շատ չի խորանում, այլ ընկալում է մատուցվող նյութի «դրամատիկ» կողմը։
Օրինակ, Րաֆֆիի տղան հուզական ձայնով հայտարարում է, թե իր հայրը հրաժարական տվեց արտգործնախարարի պաշտոնից, հայտարարեց երեք նախագահների դեմ դուրս գալու մասին ու ջղայնացավ։ Այդ խոսքից հետո հեռուստաէկրանին հայտնվում է Րաֆֆու բեղավոր ժամանակներից մի կադր, իսկ կադրում նա Մատենադարանի հարթակից անհոդաբաշխ և «հ» տառով սկսվող բառեր է արտասանում։ Ոչ վաղ անցյալում տեղի ունեցած իրադարձությունների խեղաթյուրված այս պատմությունը պարզապես աչք է ծակում։ Նախ, Րաֆֆին ոչ թե հրաժարվել է նախարարի պաշտոնից, այլ նրան հեռացրել են։ Բացի այդ, 1991–ին պաշտոնազրկվելուց հետո նա չէր կարող երեք նախագահների դեմ հանդես գալ այն պարզ պատճառով, որ այդ ժամանակ միայն մեկ նախագահ կար։ Եվ ամենակարևորի մասին. մի քիչ դժվար է պատկերացնել, թե ինչպես է Րաֆֆին դուրս եկել երեք նախագահների դեմ, երբ Ռոբերտ Քոչարյանի կողմից նշանակվել, ապա ապաշնորհ կառավարման համար հեռացվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի պաշտոնից, 2008թ. պաշտպանել է իրեն գործից հեռացրած Լևոն Տեր–Պետրոսյանի թեկնածությունը, իսկ Սերժ Սարգսյանի կողմից նշանակվել է նեոգեղամյան ու հիմա կատարում է իր քստմնելի դերը։
Եթե Րաֆֆիին թվում է, թե ինքը ամերիկաներից եկել է ու տեղացի աբորիգեններին կարող է խաբել իր սափրած ազգային–ազատագրական բեղերով, ապա չարաչար սխալվում է։ Նրա «շուստրիությունը» բոլորի համար է նկատելի։ Միայն քաղաքականապես անմեղսունակ պետք է լինել՝ չնկատելու համար, որ Սերժ Սարգսյանի ընտանիքին պատկանող «Արմենիա» հեռուստաընկերության եթերում նա առևտրով էր զբաղված՝ հարկավորներին տեղեկացնելով, որ եթե իրեն խոստացված տոկոսները նկարվի, ապա ինքը կշնորհավորի Սերժ Սարգսյանի «հաղթանակը»։