- Չի կարելի ծպտյալ քրիստոնեա հայերի օրինակով ասել, որ հայը կարող է լինել մահմեդական,-խոսելով իսլամացված հայերի ինտեգրման մասին՝ ասել է պատմական գիտությունների թեկնածու Գևորգ Յազըճյանը։
Նա պնդում էր, թե միայն այն, որ հայ նախնիներ ես ունեցել, չի նշանակում, թե հայ ես։
-Կրոնական գիտակցությունը ազգակերտիչ գործոն է։ Եվ ես զարմանում եմ, որ պարոն Սերժ Սարգսյանը Նյու Յորքում, հաճոյանալու համար մի քանի սփյուռքահայերի, եթե, իհարկե, կարելի է հայ կոչել, ասել է, թե մենք չպետք է տարբերություն դնենք լեզվական, կրոնական, մշակութային առումներով։ Եվ օրինակներ էլ բերեց՝ քրդախոս հայեր և մուսուլման հայեր։ Լավ, բա էլ ինչպե՞ս է որոշվում հայը,- նշել է նա։
Պատմական գիտությունների թեկնածու Թամարա Վարդանյանն էլ նշել է, թե ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Թուրքիայում բնակվող հայերն իրենց հայրենիքը Թուրքիան են համարում։
-Նրանք աշխատում են Թուրքիայում և նրա բարեկեցության համար։ Քրիստոնյա՛ հայերի հետ խնդիր ունենք, ուր մնաց՝ մահմեդականցվածի՞ հետ չունենանք,-ասել է նա։
Նրա խոսքերով՝ մահմեդականացված հայերի ինտեգրումը կհարվածի մեր ազգային անվտանգությանը։
- Իսլամը աշխարհայացք է, «ումա»-ի գաղափարը, դա ընդհանուր իսլամական եղբայրության գաղափարն է,- ասել է նա։
Գևորգ Յազըճյանն էլ հավելել է, թե իսլամական կրոնը կլանիչ հատկություն ունի, և այդ դեպքում 20-30 տարի հետո կձլուվենք մենք իսլամին։
Թամարա Վարդանյան. «Մահմեդական հայ չկա, չի լինում»

7or.am