Լրահոս

20.06.2009 16:49


Իրավագետ. «Սա ավելի շատ պարտադրված քաղաքական փաստաթուղթ է»

Իրավագետ. «Սա ավելի շատ պարտադրված քաղաքական փաստաթուղթ է»

-Սա ավելի շատ պարտադրված քաղաքական փաստաթուղթ է, այս համաներումը տարբերվում է, իհարկե, նախկին համաներումներից այդ առումով։ Ես կարծում եմ, որ իրավական երկրին հարիր չէ նման ձևով խնդրին լուծում տալը։ Պարզ է, որ այդ փաստաթուղթն ընդունվել է զուտ քաղբանտարկյալներին ազատ արձակելու նպատակով։ Կարծում եմ, որ, եթե խոսքը գնում է իրավական երկրի մասին, ապա այն անձինք, որոնք ապօրինի մեղադրանքներով էին դատապարտվել, պետք է արդարացվեին, և ոչ թե նրանց նկատմամբ համաներում կիրառվեր։ Բացի դրանից, եթե խոսքը գնում է նրա մասին, որ այս համաներումը որոշակի բացառություններ ունի, որպեսզի որոշ քաղբանտարկյալներ էլ ազատ չարձակվեն, դա արդեն խոսում է այն մասին, որ այս համաներումը՝ որպես փաստաթուղթ, չի կարող բավարարել,- համաներում հայտարարելու մասին ԱԺ-ի հաստատած փաստաթուղթը մեկնաբանելով՝ «7օր»-ին ասել է իրավագետ Լուսինե Սահակյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը