Լրահոս

20.01.2011 09:52


Համաճարակային իրավիճակը համեմատաբար հանգիստ է

Հայաստանի Հանրապետությունում սուր շնչառական վարակների և թոքաբորբերի առումով համաճարակային իրավիճակը համեմատաբար հանգիստ է:

Ներկայումս հանրապետության ողջ տարածքում իրականացվում է սուր շնչառական վարակների օրական մոնիտորինգ:

Մոնիտորինգի տվյալներով' սուր շնչառական վարակներով հիվանդացությունը, 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, գտնվում է միևնույն մակարդակի վրա:

Ինչ վերաբերում է շտապ օգնության կանչերին, ապա պետք է նշել, որ տոնական օրերի համեմատ ներկայումս սուր շնչառական վարակներով պայմանավորված կանչերը կազմում են ընդհանուր կանչերի միայն 10 % -ը /60-70%-ի փոխարեն/:

2011 թվականին, 2010 թվականի միևնույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են հանրապետության հիվանդանոցներ հոսպիտալացված թոքաբորբերի դեպքերը:

Վերակենդանացման բաժանմունքներ հոսպիտալացված թվով 9-ը թոքաբորբի դեպքերն ունեն առողջացման դրական շարժ:

Սկսած 2010 թվականի հոկտեմբերից' հանրապետության դպրոցներում և նախադպրոցական կազմակերպություններում իրականացվում է ջերմային ռեժիմի մոնիտորինգ:

Պարզաբանվում են բացակայության պատճառները, իսկ հիվանդացության բարձրացման դեպքում իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ:

Հետագայում համաճարակային իրավիճակի բարդություններից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարության կողմից շարունակվում են սուր շնչառական վարակների կանխարգելման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները: Իսկ գրիպով կամ սուր շնչառական վարակներից խուսափելու համար ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկում է'

  • խուսափե´լ հիվանդների հետ շփումից,
  • եթե հիվանդ եք, ապա մնացե´ք տանը,
  • եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին, ինքնաբուժմամբ չզբաղվել,
  • հագնվել եղանակին համապատասխան,
  • պահպանել հազի և/կամ փռշտալու վարվելակարգը,
  • օգտագործել հնարավորինս շատ հեղուկ,
  • հաճախակի օդափոխել փակ տարածքները:

Առողջապահության նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը