Արտակ Մովսիսյան. «Կան հայկական ծագումով մարդիկ, ովքեր պատմական ճակատագրի բերումով ընդունել են իսլամը»
Մի շարք մասնագետների կարծիքը, թե մահմեդական հայ չի լինում, և նրանց ինտեգրումը մեր հասարակության մեջ վտանգ է ներկայացնում, պատմաբան Արտակ Մովսիսյանն այսպես է մեկնաբանել.
-Վերջին շրջանում այդ խնդիրը բավական շատ է քննարկվել։ Երբ ես փորձում եմ այս խնդրի շուրջ խոսել, միշտ օգտագործում եմ հայություն տերմինը, ոչ թե՝ ուղղակի հայ։ Այսինքն, մոտեցումը սա է. հայկական ծագում ունեցող և իսլամադավան դարձած մարդկանց մասին է խոսքը։ Կա նման ծայրահեղ մոտեցում, որ իսլամադավան հայեր չկան։ Այդպիսի բաներ ասել չի կարելի։
Նա նաև նշել է, որ աշխատանքի բերումով շատ է հանդիպել իսլամադավան հայերի, որոնք ասում են, որ իրենք հայ են։
-Հրանտ Դինքի կինը՝ Ռաքել Դինքը, եղել է մահմեդական, քրդախոս հայուհի։ Հետագայում հետ է ընդունել քրիստոնեությունը, և այսօր, կարծում եմ, որևէ մեկը չի կարող ասել, թե նա հայ չէ։ Բոլորը գիտեն, որ միայն 1915թ. մոտ 200 հազ. հայ մանուկների բռնի մահմեդականացրեցին։ Ի վերջո, այդ երեխաները մնացին, չեն անհայտացել։ Համշենահայերը, օրինակ, հայախոս են և խոսում են համշենի բարբառով։
Արտակ Մովսիսյանի կարծիքով՝ այդ հարցին չի կարելի այդքան ծայրահեղ մոտենալ.
-Ես հասկանում եմ, որ այսօր ինքնության խնդիրը կարևոր և շատ լուրջ է, բայց մի բան հստակ է. կան հայկական ծագումով մարդիկ, ովքեր պատմական ճակատագրի բերումով ընդունել են իսլամը, և այսօր իրենք իրենց շարունակում են հայ համարել։
Նա պատմել է, որ արաբները, որոնք 1915թ. փրկել էին հայերին, Սիրիայում մի քանի գյուղ են սարքել, որտեղ հայերն սկսել են ապրել։ Նրանք պահում են նաև արյան մաքրությունը։ Պատմաբանի խոսքերով՝ լինում են բազմաթիվ դեպքեր, երբ շատ երիտասարդներ մտնում են հայկական եկեղեցիներ և ասում են, որ նորից ուզում են հայ դառնալ։
-Ըստ Շարիաթի՝ եթե մեկը դարձել է իսլամադավան, իսլամից հրաժարվելու դեպքում պետք է մահապատժի ենթարկվի։ Խնդիրը նաև դա է։ Քրիստոնյա լինելը չէ, որ բնորոշում է հային։ Ժամանակին էլ հայոց եկեղեցին էր այնքան ծայրահեղացրել այս հարցը, որ միայն առաքելական հային էր հայ համարում։ Այստեղ պետք է ավելի լուրջ լինել և զգույշ մոտեցում ունենալ։
«Հնարավո՞ր է, որ մահմեդականացված հայերի ինտեգրումը վտանգ ներկայացնի» հարցին նա պատասխանել է.
-Չեմ կարծում, թե նման խնդիր կա։ Քրիստոնեությունը, վերջին հաշվով, հայկական միջավայրի ծնունդ չէր։ Արդյոք ընդունելով քրիստոնեությունը՝ հայ լինելուց դադարեցի՞նք։ Արդյոք կարելի՞ է այդքան սուր դնել հարցը։ Մանավանդ, եթե իրենք հիմա ուզում են վերադառնալ, մենք պարզապես իրավունք չունենք դուռը փակելու իրենց առջև։

Արփի Բեգլարյան