Քարոզարշավը նոր է մեկնարկել, բայց ակնհայտ է, որ այս «ընտրությունների» արդյունքում զարկ կտրվի քաղաքական հումորին։ Ամեն ինչ այնքան անլուրջ է, իսկ թեկնածուները՝ այնքան ծիծաղելի, որ այլ բան չի մնում, քան «ղժժալը»։
Շքահանդեսի հերոսը, անշուշտ, Րաֆֆի Հովհաննիսյանն է։ Մինչ Սերժ Սարգսյանը համոզում է ընտրողներին, որ ընտրեն իրեն, այլ ոչ թե, ասենք, «էպոսագետին» կամ մյուս «էպոսագետներին» (այս առումով, իրոք, համոզելու բան կա), «Ժառանգության» ղեկավարը բառիս բուն իմաստով դուրս է եկել մայրուղի (հայերեն՝ «տռաս») և «ֆուլ–կոնտակտի» մեջ մտել պատահական անցորդների հետ։
Չի բացառվում, որ Րաֆֆին այն աստիճան մտնի հասարակ մարդու իմիջի մեջ, որ իշխանական լրատվամիջոցների ուղեկցությամբ այցելի հանրային բաղնիք ու քիսաչիություն անի որևէ քաղաքացու համար՝ արտասանելով «Հնարավո՛ր է» կարգախոսը։
Հնարավոր է նաև Րաֆֆու այցելությունը Երևանի քաղաքապետարանին հարող այգու տարածք։ Գիշերային ժամերին նա այնտեղ «ուրույն» անցորդների կարող է հանդիպել ու իր անմիջականությամբ փոխել ավանդապաշտ հայ ընտրողների պատկերացումները «նուրբ» հարցերում։
Միայն զարմանալ կարելի է Լևոն Տեր–Պետրոսյանի ու Ռոբերտ Քոչարյանի վրա։ Ինչպե՞ս էր առաջինը Րաֆֆուն նշանակել արտգործնախարարի, իսկ երկրորդը՝ «Հայաստան» հիմնադրամի տնօրենի պաշտոնում։ Ինչպե՞ս կարելի էր այդ լուրջ գործերը վստահել նման քաղաքական ծաղրածուի։ Ճիշտ է, երկու նախագահներն էլ շատ արագ շտկեցին իրենց սխալը, բայց ամեն դեպքում սխալը մնում է սխալ։
Րաֆֆին հիմա իր տարերքի մեջ է։ Նա ապահովում է «ընտրությունների» տեսարանային մասը, որպեսզի ՀՀԿ ղեկավարը կարողանա հեշտությամբ մարսել արված ու արվելիք ընտրակեղծիքները և գնալ դեպի ապահով Հայաստան։
Հանրային բաղնիքին ընդառաջ

Րաֆֆի Հովհաննիսյանի ունակություններն ամենաամենաճիշտը գնահատեց և ամենաարդյունավետ կադրային քաղաքականությունը վարեց Սերժ Սարգսյանը՝ «Ժառանգության» ղեկավարին նշանակելով «վաստակաշատ մրցակից»։

Սևակ Մինասյան