Էդվարդ Նալբանդյանն ու Աբդալլահ բին Զայեդ ալ Նահայանը քննարկեցին երկկողմ հարաբերությունների առավել խորացման հնարավորությունները
Հունիսի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց աշխատանքային այցով Հայաստան ժամանած Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարար Աբդալլահ բին Զայեդ ալ Նահայանին:
Նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ համագործակցությունը դինամիկ կերպով զարգանում է, ինչի մասին են վկայում վերջերս ակտիվացած բարձր մակարդակի փոխայցելությունները, էմիրաթցի գործարարների աճող հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ: Էդվարդ Նալբանդյանի խոսքերով Էմիրությունները մերձավորարեւելյան տարածաշրջանում Հայաստանի կարեւոր առեւտրատնտեսական գործընկերն է եւ Հայաստանը շահագրգռված է առավել ամրապնդել եւ խորացնել առկա հարաբերությունները:
ԱՄԷ արտգործնախարար Աբդալլահ բին Զայեդ ալ Նահայանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծեց, որ իր երկիրը մտադիր է կոնկրետ քայլեր ձեռնարկել բարեկամ Հայաստանի հետ համագործակցության հետագա ընդլայնման համար եւ իրեն ուղեկցող գործարարների ներկայացուցչական պատվիրակության այցելությունը հենց այդ նպատակն է հետապնդում:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների զարգացման, միջազգային կազմակերպություններում համագործակցության հետ կապված հարցերի լայն շրջանակ: Երկուստեք շեշտվեց, որ պետությունների միջեւ առկա է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, եւ տնտեսական եւ մշակութային համագործակցության ընդլայնման լուրջ ներուժ:
ՀՀ արտգործնախարարն ասաց, որ Հայաստանն աշխարհաքաղաքական առումով մոտ լինելով մերձավորարեւելյան տարածաշրջանին' մեծապես շահագրգռված է այնտեղ խաղաղության ու կայունության հաստատմամբ:
Նախարարներ Նալբանդյանն ու ալ Նահայանը մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում անվտանգության ապահովման եւ ամրապնդման խնդիրների շուրջ:
Հայաստանի եւ ԱՄԷ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն արծարծեցին իրենց ղեկավարած նախարարությունների միջեւ խորհրդատվությունների անցկացման հարցը' նշելով արտաքին քաղաքական գերատեսչությունների ակտիվ համագործակցությունը եւ պարբերաբար անցկացվող խորհրդատվությունների կարեւորությունը:
Հանդիպմանը հետեւեց փաստաթղթերի ստորագրման արարողություն, որի ընթացքում Հայաստանի եւ ԱՄԷ արտգործնախարարները ստորագրեցին համաձայնագիր ՀՀ կառավարության եւ ԱՄԷ կառավարության միջեւ դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու նպատակով հողատարածքի նվիրատվության մասին, նաեւ փոխըմբնման հուշագիր ՀՀ կառավարության եւ ԱՄԷ կառավարության միջեւ դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու մասին:

ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչություն