Լրահոս

22.06.2009 10:22


Վրաստանի դեսպանատանը տեղյակ չեն

-Մենք այդպիսի տեղեկություններ չունենք,- «7օր»-ին ասել են ՀՀ-ում Վրաստանի դեսպանատնից՝ պատասխանելով ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանի հետ հունիսի 19-ին կատարված միջադեպի մասին հարցին։ Վրաստանի դեսպանատնից խոստացել են ուսումնասիրել կատարված դեպքը և հնարավոր է՝ օրվա երկրորդ կեսին լրացուցիչ տեղեկություններ հաղորդեն։

Հիշեցնենք, որ Շիրակ Թորոսյանին չէին թույլատրել հատել Վրաստանի սահմանը։

Որոշ տեղեկություններով, միջադեպի առնչությամբ, Հայաստանում Վրաստանի դեսպանի պաշտոնակատարին ՀՀ արտգործնախարարությունից բողոքի նոտա է ներկայացվել։

 

Այս խորագրի վերջին նյութերը