Լրահոս

22.06.2009 11:01


ԿԳՆ–ն հույս ունի, որ վրացահայ ուսուցիչները, այնուամենայնիվ, կմասնակցեն Հայաստանում անցկացվելիք վերապատրաստման դասընթացներին

-Խոսակցությունների մակարդակով՝ նման բան լսել եմ, բայց վստահ ասել, թե Վրաստանի ազգային անվտանգությունը կանչել է ուսուցիչներին և հրահանգել է չգալ Հայաստան՝ չեմ կարող ասել,-«7 օր»-ի հետ զրույցում, մեկնաբանելով այն տեղեկությունները, թե  Վրաստանի ազգային անվտանգության նախարարության աշխատակիցները Վրաստանի հայ ուսուցիչներին խստիվ արգելել են մասնակցել Հայաստանում անցկացվելիք վերապատրաստման աշխատանքներին, ասել է ՀՀ ԿԳՆ սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Նունե Վարդանյանը։

Նրա խոսքերով՝ ուսուցիչները Վրաստանի ԿԳՆ-ի հետ հարցեր պետք է կարգավորեն, որպեսզի կարողանան գալ Հայաստան։

-Ասում են, որ իրենց մոտ ուսումնական տարին չի ավարտվել, քննական շրջան է, և այդ պատճառով կրթության նախարարությունը չի կարող թույլատրել 70 ուսուցչի բացակայությունը հանրապետությունից։ Մենք կապի մեջ ենք նրանց հետ, և իրենք, համենայնդեպս, չեն ասել, թե ընդհանրապես չեն գալու։ Մենք հույս ունենք, որ կկարգավորեն հարցերը և կգան,-ասել է Նունե Վարդանյանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը