Լրահոս

22.06.2009 14:26


Հովհաննես Իգիթյան. «Եթե Խաչատուր Սուքիասյանը և Նիկոլ Փաշինյանը վերադառնան, նրանց կձերբակալեն»

Հովհաննես Իգիթյան. «Եթե Խաչատուր Սուքիասյանը և Նիկոլ Փաշինյանը վերադառնան, նրանց կձերբակալեն»

Հ. Իգիթյանի ենթադրմամբ՝ «եթե Խաչատուր Սուքիասյանը և Նիկոլ Փաշինյանը վերադառնան, նրանց կձերբակալեն, և նրանց նկատմամբ կսկսվի այն ամբողջ դատական գործընթացը, որն իրականացվել է մյուսների նկատմամբ»։

-Այդ ամբողջ գործընթացը կարող է տևել ամիսներ, տարիներ։ Մի չինովնիկ կարող է ասել, որ դատական գործընթացը շարունակում են, որպեսզի իմանան, թե արդյոք նրանք պետք է դատապարտվեն 5, 6, թե 7 տարով, և նրանց վրա կտարածվի՞ համաներումը, թե՞ ոչ,- ասել է Հ. Իգիթյանը։

-Եթե զուտ իրավական տեսակետից նայենք, կարող եմ ասել, որ համաներման մասին օրենքը շատ վատ է գրված։ Որպես իրավական փաստաթուղթ՝ այն թերի է,-ասել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Իգիթյանը՝ պատասխանելով «7օր»-ի՝ համաներմանն առնչվող հարցին։ Սակայն, ըստ Հ. Իգիթյանի, լավ է, որ իր գործընկերներն ազատության մեջ են։

-Իրենց արդար լինելը կարող են ավելի ակտիվ ձևով ապացուցել, և Դուք՝ լրագրողներդ, հնարավորություն կունենաք նրանց հետ զրուցելու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը