Սերժ Սարգսյանի կողմից «վաստակաշատ մրցակիցներ» կոչմանն արժանացած Րաֆֆի Հովհաննիսյանը, Պարույր Հայրիկյանը և Հրանտ Բագրատյանն արդարացրեցին Արտաշես Գեղամյանի սպասելիքները՝ արձագանքելով վերջինիս կոչին։
«Հրամայական պահանջ է, որպեսզի ՀՀ նախագահի հիմնական թեկնածուները` ի դեմս Հայաստանի անկախության ռահվիրա Պարույր Հայրիկյանի, ի դեմս Հայաստանի երրորդ Հանրապետության ակունքներում կանգնած մյուս նվիրյալների` Հրանտ Բագրատյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի, ՀՀ Նախագահ` Արցախյան ազատամարտի հերոս Սերժ Սարգսյանի հետ դաշնակցած` իրենց միաբան խոսքն ասեն հանուն ապահով Հայաստանի Հանրապետության, ապահով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության: Եվ, վերջապես, ի սատարումն համայն հայության: ... Իսկ կա՞ արդյոք այն գաղափարը, որի շուրջ համախմբվելով` մեր ժողովուրդը հաղթանակած դուրս կգա համապետական ընտրություններից: Այո՛, կա: Դա ՀՀ նախագահի թեկնածուների կողմից համատեղ հայտարարության ընդունումն է (ընդգծումն իմն է–Կ. Հ.): Հայտարարություն, որը կամփոփի համայն հայության ամենանվիրական գաղափարը` Ապահով Հայրենիք: Համոզված կարելի է ասել, որ իրոք առաջադեմ աշխարհը կհարգի մեր միասնականությունն ու միաբանությունն այս կենսահաստատ հարցում: Իսկ որ պակաս կարևոր չեմ համարում` ողջ հայությունը կհպարտանա ՀՀ նախագահի թեկնածուներով»,– Սերժ Սարգսյանի սիրելի մրցակիցներին ուղղված կոչ–խնդրանքով հանդես էր եկել Արտաշես Գեղամյանը (տե՛ս http://regnum.ru/news/fd-abroad/armenia/1617740.html)։
Իր լավաշ–հոդվածում Գեղամյանը մտահոգություն էր հայտնել առ այն, որ առաջիկա ընտրական միջոցառումը կարող է բոյկոտվել հանրության կողմից, և այդ իսկ պատճառով շտապել էր հանդես գալ «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսի ներքո նախագահի հիմնական թեկնածուների միավորվելու առաջարկով՝ որպես բոնուս մի քանի գովեստի խոսքեր շռայլելով «մրցակիցների» հասցեին։ «Մրցակիցներն» իրենց հերթին սպասեցնել չտվեցին Գեղամյանին ու անցան գործի։
Կուզենայի բոլորի ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ Գեղամյանը Րաֆֆիին, Պարույրին ու Հրանտին «Ռեգնումի» էջերից դիմել է հունվարի 26–ին։ Հունվարի 28–ին արդեն նշյալ երեք թեկնածուները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, ինչով, ըստ էության, կատարել են Գեղամյանի պահանջը։
Փաստորեն, հերիք էր Եվրասիական միության ջատագով Գեղամյանը մի «հուժկու» աշխարհաքաղաքական վերլուծություն աներ ու բացահայտեր Արևմուտքի «դավադրությունը» Հայաստանի ու ձեռքի հետ նաև արևմտամետ իմիջի մեջ ներկայացվող Սերժ Սարգսյանի դեմ, հերիք էր նա մտահոգվեր գալիք ընտրությունները բոյկոտի ենթարկվելու հարցով, հերիք էր նրա մի թեթև հաճոյախոսությունը, և Րաֆֆին, Պարույրն ու Հրանտը տարածեցին համատեղ հայտարարությունը։
Ինչպես հայտնի է, իշխանական լրատվամիջոցների սիրելին դարձած Րաֆֆի Հովհաննիսյանը, Պարույր Հայրիկյանն ու Հրանտ Բագրատյանն օրերս հանդես եկան ընտրություններին ակտիվորեն մասնակցելու կոչով՝ դրանից առաջ չմոռանալով նշել, որ ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորելը մեզանում հնարավոր չի եղել։ Այսինքն՝ ստացվում է, որ մի կողմից այս երեքը հայտարարում են, թե ընտրություններով բան փոխել հնարավոր չի եղել, բայց ահա այս անգամ լինելու է, և հետևաբար պետք է մասնակցել քվեարկությանը։ Սա, ի դեպ, ամբողջությամբ տեղավորվում է Բաղրամյան 26–ի սցենարի մեջ, քանզի նախապես կեղծված ընտրությունները մարսելու և միջազգային «ադաբրյամս» ստանալու համար իշխանությանը պետք է միայն ընտրատեղամասային դատարկություն թույլ չտալը և այդ հարցը նրանք ուզում են լուծել Գեղամյանից գովեստի խոսքերի արժանացածների միջոցով։
Ակնհայտ է, որ այդ երեք «մրցակիցների» ֆունկցիան ֆարսի վերածված ընտրություններին մրցակցային ֆոն տալն ու լեգիտիմացնելն է։ Այս ամենի մեջ ամենազզվելին այն է, որ նրանք այդ ամենն անում են Գեղամյանի կուռացիայի ներքո։
Գեղամյանի կոչն ու «մրցակիցների» արձագանքը
Սերժ Սարգսյանի կողմից «վաստակաշատ մրցակիցներ» կոչմանն արժանացած Րաֆֆի Հովհաննիսյանը, Պարույր Հայրիկյանը և Հրանտ Բագրատյանն արդարացրեցին Արտաշես Գեղամյանի սպասելիքները՝ արձագանքելով վերջինիս կոչին։
«Հրամայական պահանջ է, որպեսզի ՀՀ նախագահի հիմնական թեկնածուները` ի դեմս Հայաստանի անկախության ռահվիրա Պարույր Հայրիկյանի, ի դեմս Հայաստանի երրորդ Հանրապետության ակունքներում կանգնած մյուս նվիրյալների` Հրանտ Բագրատյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի, ՀՀ Նախագահ` Արցախյան ազատամարտի հերոս Սերժ Սարգսյանի հետ դաշնակցած` իրենց միաբան խոսքն ասեն հանուն ապահով Հայաստանի Հանրապետության, ապահով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության: Եվ, վերջապես, ի սատարումն համայն հայության: ... Իսկ կա՞ արդյոք այն գաղափարը, որի շուրջ համախմբվելով` մեր ժողովուրդը հաղթանակած դուրս կգա համապետական ընտրություններից: Այո՛, կա: Դա ՀՀ նախագահի թեկնածուների կողմից համատեղ հայտարարության ընդունումն է (ընդգծումն իմն է–Կ. Հ.): Հայտարարություն, որը կամփոփի համայն հայության ամենանվիրական գաղափարը` Ապահով Հայրենիք: Համոզված կարելի է ասել, որ իրոք առաջադեմ աշխարհը կհարգի մեր միասնականությունն ու միաբանությունն այս կենսահաստատ հարցում: Իսկ որ պակաս կարևոր չեմ համարում` ողջ հայությունը կհպարտանա ՀՀ նախագահի թեկնածուներով»,– Սերժ Սարգսյանի սիրելի մրցակիցներին ուղղված կոչ–խնդրանքով հանդես էր եկել Արտաշես Գեղամյանը (տե՛ս http://regnum.ru/news/fd-abroad/armenia/1617740.html )։
Իր լավաշ–հոդվածում Գեղամյանը մտահոգություն էր հայտնել առ այն, որ առաջիկա ընտրական միջոցառումը կարող է բոյկոտվել հանրության կողմից, և այդ իսկ պատճառով շտապել էր հանդես գալ «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսի ներքո նախագահի հիմնական թեկնածուների միավորվելու առաջարկով՝ որպես բոնուս մի քանի գովեստի խոսքեր շռայլելով «մրցակիցների» հասցեին։ «Մրցակիցներն» իրենց հերթին սպասեցնել չտվեցին Գեղամյանին ու անցան գործի։
Կուզենայի բոլորի ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ Գեղամյանը Րաֆֆիին, Պարույրին ու Հրանտին «Ռեգնումի» էջերից դիմել է հունվարի 26–ին։ Հունվարի 28–ին արդեն նշյալ երեք թեկնածուները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, ինչով, ըստ էության, կատարել են Գեղամյանի պահանջը։
Փաստորեն, հերիք էր Եվրասիական միության ջատագով Գեղամյանը մի «հուժկու» աշխարհաքաղաքական վերլուծություն աներ ու բացահայտեր Արևմուտքի «դավադրությունը» Հայաստանի ու ձեռքի հետ նաև արևմտամետ իմիջի մեջ ներկայացվող Սերժ Սարգսյանի դեմ, հերիք էր նա մտահոգվեր գալիք ընտրությունները բոյկոտի ենթարկվելու հարցով, հերիք էր նրա մի թեթև հաճոյախոսությունը, և Րաֆֆին, Պարույրն ու Հրանտը տարածեցին համատեղ հայտարարությունը։
Ինչպես հայտնի է, իշխանական լրատվամիջոցների սիրելին դարձած Րաֆֆի Հովհաննիսյանը, Պարույր Հայրիկյանն ու Հրանտ Բագրատյանն օրերս հանդես եկան ընտրություններին ակտիվորեն մասնակցելու կոչով՝ դրանից առաջ չմոռանալով նշել, որ ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորելը մեզանում հնարավոր չի եղել։ Այսինքն՝ ստացվում է, որ մի կողմից այս երեքը հայտարարում են, թե ընտրություններով բան փոխել հնարավոր չի եղել, բայց ահա այս անգամ լինելու է, և հետևաբար պետք է մասնակցել քվեարկությանը։ Սա, ի դեպ, ամբողջությամբ տեղավորվում է Բաղրամյան 26–ի սցենարի մեջ, քանզի նախապես կեղծված ընտրությունները մարսելու և միջազգային «ադաբրյամս» ստանալու համար իշխանությանը պետք է միայն ընտրատեղամասային դատարկություն թույլ չտալը և այդ հարցը նրանք ուզում են լուծել Գեղամյանից գովեստի խոսքերի արժանացածների միջոցով։
Ակնհայտ է, որ այդ երեք «մրցակիցների» ֆունկցիան ֆարսի վերածված ընտրություններին մրցակցային ֆոն տալն ու լեգիտիմացնելն է։ Այս ամենի մեջ ամենազզվելին այն է, որ նրանք այդ ամենն անում են Գեղամյանի կուռացիայի ներքո։
Կարեն Հակոբջանյան