Ռուսաստանի ԱԳՆ. «Հայ–թուրքական բանակցությունները չպետք է խանգարեն ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»
«Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը պետք է նպաստի տարածաշրջանային անվտանգությանը, և ոչ թե հանդիսանա գրգիռ, ինչպես որ դա եղավ վերջին շրջանում»,-ասել է Ռուսաստանի արտաքին գործերի ներկայացուցիչ Անդրեյ Կելինը, Երևանում տեղի ունեցող «Հայաստանը կոմունիկացիաների խաչմերուկում» համաժողովի ժամանակ։ Կելինը ընդգծել է, որ չպետք է թույլ տալ, որպեսզի հայ-թուրքական բանակցային գործընթացը հակասի ղարաբաղյան հակամարտության կարգավորամնը։ «Մենք կարծում ենք, որ գործ ունենք երկու փոխլրացնող, բարդ և զուգահեռ գործընթացների հետ, որոնց միջև որոշակի կապ գոյություն ունի»,- նշել է Կելինը։