Լրահոս

22.06.2009 16:43


Հովհաննես Իգիթյան. «Հովիկ Աբրահամյանը ստիպված գնում է Ստրասբուրգ»

Հովհաննես Իգիթյան. «Հովիկ Աբրահամյանը ստիպված գնում է Ստրասբուրգ»

-Իշխանությունն արդեն մեկ ամիս խոսում է համաներման մասին և ուզում է ցույց տալ, թե դա համընդհանուր երևույթ է, և մարտի 1-ի հետ համարյա չի առնչվում կամ առնչվում է մասնակի,- «Դե ֆակտո» մամուլի ակումբում ասել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Իգիթյանը։ Նրա կարծիքով, սակայն, «համաներումը հատուկ արված է մարտի 1-ի հետ կապված»։

-Ուրիշ հարց, որ այն չի լուծում մարտի 1-ի խնդիրը։ Այսօր իշխանությունը այնքան բարձրաձայն է հնչեցրել, թե մարտի 1-ի հետ համաներումը կապ չունի, որ այժմ Հովիկ Աբրահամյանը ստիպված գնում է Ստրասբուրգ, որպեսզի բարձրաձայն ասի, թե մենք ձեր պահանջները՝ քաղբանտարկյալների ազատ արձակման վերաբերյալ, իրականացրել ենք,- ասել է ՀԱԿ ներկայացուցիչն ու նշել, թե Հովիկ Աբրահամյանն այդ մասին այնքան բարձրաձայն կասի, որ մենք նույնիսկ այստեղ կլսենք։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը