Լրահոս

22.06.2009 16:35


Հակամենաշնորհային քաղաքականության հացերը քննարկվել են Բիշքեկում

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Վահան Եղիազարյանը հունիսի 15-20-ը Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի (ԱՊՀ ՀՔՄԽ՝ МСАП) 19-րդ և Խորհրդի ներքո գործող հակամենաշնորհային օրենսդրության խախտումների համատեղ ուսումնասիրությունների շտաբի նիստերին։

Խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր. հակամենաշնորհային մարմինների դերը համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքների հաղթահարման խնդրում, էլեկտրաէներգիայի ոլորտում բարեփոխումների և մրցակցային պայմանների ապահովման խնդրում հակամենաշնորհային մարմինների դերի, դեղորայքի շուկայում մրցակցության իրավիճակի մասին և այլ հարցեր:

Խորհրդի ներքո գործող հակամենաշնորհային օրենսդրության խախտումների համատեղ ուսումնասիրությունների շտաբի նիստերին քննարկվել են հեռահաղորդակցության ոլորտում և ավիափոխադրումների շուկայում իրականացվող համատեղ ուսումնասիրությունների ընթացիկ արդյունքները, ինչպես նաև ԱՊՀ անդամ երկրներում ցորենի շուկայում մրցակցության իրավիճակի մասին հարցեր:

ԱՊՀ Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի

հերթական՝ 30-րդ հոբելյանական նիստը նախատեսվում է անցկանցել Հայաստանի Հանրապետությունում՝ 2009 թվականի հոկտեմբերի առաջին տասնօրյակում:

 ՏՄՊՊՀ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը