Շիրակ Թորոսյան. «Վիրավորանքը, կարծում եմ, ավելի շատ հասցված է Հայաստանի խորհրդարանին և Հայաստան պետությանը»
Հունիսի 19-ին ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանին վրացական իշխանություններն արգելել էին մուտք գործել Վրաստան։ Տեղի ունեցածը մեկնաբանելիս Շիրակ Թորոսյանը «7օր»-ին ասել է.
-Ես պատճառը, անկեղծ ասած, չգիտեմ։ Շատ զարմանալի է ինձ համար, թե ինչը կարող է պատճառ հանդիսանալ, որ քաղաքացուն թույլ չտան անցնել սահմանը, հատկապես, երբ երկու պետություների միջև վիզային ռեժիմ գոյություն չունի։ Փաստորեն, դրանով ոտնահարվել է ազատ տեղաշարժվելու իմ իրավունքը։ Սակայն, մյուս կողմից, կարծում եմ, որ պետք է շատ ծանրակշիռ, շատ լուրջ և հիմնավորված պատճառ լինի, որպեսզի թույլ չտան։ Ելնելով որոշ պաշտոնյաների մեկնաբանություններից՝ կարող եմ ենթադրել, որ դա կապված է իմ հասարակական գործունեության հետ։ Սակայն, դա էլ պատճառ լինել չի կարող, քանի որ իրեն ժողովրդավար հորջորջող Վրաստանը, փաստորեն, դեմ է դուրս գալիս խոսքի ազատությանը։ Իսկ ես՝ որպես մարդ, քաղաքացի և ԱԺ պատգամավոր, առաջնորդվում եմ իմ խղճով և խոսքի իմ իրավունքով, ինչը, փաստորեն, անընդունելի է այդ պետության համար։ Ես տվյալ դեպքում անձ չեմ ներկայացնում, ես ներկայացնում եմ «Ջավախք» հայրենակցական միությունը և ՀՀ խորհրդարանը։
Անձնապես Շիրակ Թորոսյանը որևէ խնդիր չունի, և իրեն վատ չի զգում այս միջադեպից։ Նա կարծում է, որ վիրավորանքն ավելի շատ հասցված է Հայաստանի խորհրդարանին և Հայաստան պետությանը։
–Ես գնում էի Նաումանի հիմնադրամի միջնորդությամբ երես առ երես քննարկելու ջավախահայության հիմնախնդիրները։ Քանի որ այդպիսի ուղիղ քննարկումներ տեղի չեն ունեցել, և վրացական խումբը միշտ խուսափել է դրանցից, ես կարող եմ ենթադրել, որ վրացական հատուկ ծառայությունները, որոնց իրավասության ներքո է գտնվում սահմանապահ ծառայությունը, ուղղակի չեն ցանկանում, որ դա եզակի այն դեպքերից լինի, երբ կքննարկվեն ջավախահայության ցավոտ խնդիրները։ Կարծում եմ, խոչընդոտել են այդ պատճառով։
Ըստ Շիրակ Թորոսյանի՝ արտաքին գործերի նախարարությունն արել է այն, ինչ կարող էր։ Տեղեկացվել են նաև հանրապետության բարձրագույն իշխանությունները։ Նա ենթադրում է, որ Միխայիլ Սահակաշվիլիի առաջիկա այցի ընթացքում այդ թեմայով քննարկում կլինի, և կհանվի Վրաստան իր մուտք գործելու արգելքը։
Անդրադառնալով Միխայիլ Սահակաշվիլիի խորհրդական Վան Բայբուրդի«7 օր»–ին տված մեկնաբանություններին՝ Շիրակ Թորոսյանն ասել է.
-Կարծում եմ, այն բոլոր մտքերը, որոնք քծնանք չեն վրացական իշխանություններին, կարող են Վան Բայբուրդի համար հայհոյանք թվալ։ Դա նրա էությունն է։ Իմ գործունեությունը հրապարակային է, բոլոր մտքերս ձայնագրված և տպագրված են, այնտեղ չկա հայհոյանք Վրաստան պետության և ժողովրդի հասցեին։ Կա վրացական իշխանությունների որոշ օղակների նկատմամբ խիստ քննադատություն՝ Ջավախքում հայության իրավունքների ոտնահարման հետ կապված։

Անդրադառնալով Միխայիլ Սահակաշվիլիի խորհրդական Վան Բայբուրդի «7 օր»–ին տված մեկնաբանություններին՝ Շիրակ Թորոսյանն ասել է.

Արփի Բեգլարյան