Հունիսի 21-ին, ժամը 17.11-ին 1-02 ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 1 շենքի դիմաց տեղի է ունեցել ավտոպատահար, և առկա է գազի արտահոսք։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Դեռևս չպարզված հանգամանքներում իրար են բախվել «ՎԱԶ-21015» մակնիշի 11 ՏՕ 133 (վարորդ Արսեն Ղազարյան) և «Մերսեդես» մակնիշի 61 ՕՏ 111 պետհամարանիշների (վարորդ Սուրեն Հովսեփյան) ավտոմեքենաները։ Տեղի է ունեցել գազի արտահոսք՝ առանց բռնկման։
Ավտոմեքենաների ուղևորներ՝ 1974 թ. ծնված Արսեն Ղազարյանը, 1986 թ. ծնված Սուրեն Հովսեփյանը, 1966 թ. ծնված Արևշատ Մարությանը, 1978 թ. ծնված Բաղդասար և 1972 թ. ծնված Օֆելյա Բաղդասարյանները, 1976 թ. ծնված Վարդուշ Հարությունյանը տեղափոխվել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Ըստ բժիշկների՝ տուժածներից հինգի վիճակը ծանր է, իսկ Ս. Հովսեփյանը դուրս է գրվել հիվանդանոցից։
Տուժածներ ավտովթարից

Ըստ ԱԻՆ տեղեկատվության