Լրահոս

22.06.2009 17:10


Գաջի գինն էլ կթանկանա

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել գաջի շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող «Գաջ» ընկերության դիմումի հիման վրա: Դիմելով Հանձնաժողով, ընկերությունը տեղեկացրել է, որ սույն թվականի ապրիլի 1-ից Հայաստանում գազի, էլեկտրաէներգիայի սակագների, դրամի փոխարժեքի փոփոխման պատճառով բարձրացել են անմիջապես գաջի արտադրական պրոցեսում օգտագործվող որոշ նյութական արժեքների գները եւ սպասարկման ծառայությունների սակագները: Մասնավորապես, 1000 մա գազի սակագինը 153.26 ԱՄՆ դոլարից դարձել է 215 ԱՄՆ դոլար, դրամի փոխարժեքը մոտավորապես 307 դրամից դարձել է 378 դրամ, 25 տոկոսով բարձրացել է էլեկտրաէներգիայի սակագինը:

Ընկերությունը հայտնել է, որ հիմք ընդունելով վերոհիշյալ հանգամանքները, հունիսի 1-ից ընկերության կողմից 1 տոննա գաջի բացթողնման գները փոփոխվել են եւ ներկայումս հետեւյալն են' առանց պարկերի (ներառյալ ԱԱՀ-ն)' 34 000 դրամ, պարկերով (ներառյալ ԱԱՀ-ն)' 37 000 դրամ: Մինչ այդ, ընկերությունը 1 տոննա չպարկավորված գաջն իրացնում էր 30 000 դրամով (ներառյալ ԱԱՀ-ն):

Վերլուծությունը ցույց է տվել, որ ապրանքի ինքնարժեքի բարձրացումը պայմանավորված է միայն 4 հոդվածների փոփոխություններով՝ գազ (68.1%), էլեկտրաէներգիա (25.0%), ամորտիզացիոն հատկացումներ (11.8%), սանհիգիենիկ ծառայություններ, արտահագուստ, մանրարժեք գույք, արագամաշ առարկաներ (3.3%):

Հաշվի առնելով վերլուծության արդյունքները, Հանձնաժողովն ի գիտություն է ընդունել ուսումնասիրության արդյունքները:

ՏՄՊՊՀ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը