Լրահոս

22.06.2009 17:16


Երկուսին դանակահարել է, մեկին՝ սպանել

Հունիսի 20-ին, ժամը 23.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի ձախ մասում սուր-կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքների հետքերով հիվանդանոց է տեղափոխվել մոտ 20 տարեկան տղամարդու դիակ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նա 1990 թ. ծնված Էդգար Խառատյանն է:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:
Հունիսի 20-ին, ժամը 23.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի աջ մասում ստացած կտրած-ծակած վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1991 թ. ծնված Դավիթ Ս.-ն, որը հայտարարել է, որ վնասվածքը ստացել է Տիգրան Մեծի փողոցի թիվ 59 շենքի մոտ վայր ընկնելու հետևանքով:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ Դավիթ Ս.-ին դանակահարել է 1991 թ. ծնված, նախկինում դատված Գևորգ Ս.-ն:
Պարզվել է, որ Գևորգ Ս.-ն հունիսի 20-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Թումանյան փողոցի թիվ 11 շենքի մոտ դանակահարել է նաև 1992 թ. ծնված Թելման Թ.-ին, որը աջ վերնազդրի մասում ստացած վնասվածքով հունիսի 21-ին, ժամը 11.10-ին, բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ Գևորգ Ս.-ի պապը՝ 1939 թ. ծնված Ժիրայր Մ.-ն, հայտնել է, որ Գևորգ Ս.-ն գտնվում է Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի 7-րդ կմ-ին գտնվող «Պուշկինի» լեռնանցքի թունելի մոտակայքում:
Պարզվել է նաև, որ Էդգար Խառատյանին նույնպես սպանել է Գևորգ Ս.-ն:
Նույն օրը, ժամը 10.30-ին, Գևորգ Ս.-ն նշված վայրից բերման է ենթարկվել բաժին:
Վերջինս ձերբակալված է:
Թելման Թ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Այս մասին հաղորդել է ՀՀ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Այս խորագրի վերջին նյութերը