Պարույր Հայրիկյանի դեմ տեղի ունեցածից հետո Սերժ Սարգսյանը ժամանակավորապես հրաժարվել է ցուցադրել իր քարոզչական հոլովակները։ Փաստորեն հայ ժողովուրդը զրկվեց «Սերժ Սարգսյան ամենափրկիչը» հեռուստասերիալի հերթական մասը դիտելու հնարավորությունից։
Պետք է նկատել, որ նախընտրական միապաղաղության ֆոնին «ամենաէպատաժային» ու գեբելսյան քարոզչությունն իրականացնում է ՀՀԿ ղեկավարի թիմը։ Այն կերպարը, որը փորձում են ստանալ Սարգսյանի պահով, բավական ուշագրավ է։
Ըստ իշխանական քարոզիչների՝ մինչև Սերժ Սարգսյանի նախագահ դառնալը Հայաստանը ավերակների էր վերածված ու բավական անիրավ պետության էր։
Մեզ ուզում են համոզել, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք երկրի դե ֆակտո երկրորդ դեմք ու դե յուրե պաշտպանության նախարար (մի կարճ ժամանակ՝ նաև ԱԱԾ ղեկավար, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար ու վարչապետ) աշխատած Սերժ Սարգսյանը հոգու խորքում դեմ է եղել երկրորդ նախագահի հետ երկխոսությանը (զգո՞ւմ եք, թե ինչքան մարդ է հետին թվով դեմ եղել տարատեսակ երկխոսություններին)։
Մեզ ներկայացվում է, որ իրականում Սարգսյանն ինքն իր հետ մենակ մնացած ժամանակ թունդ ընդդիմադիր է եղել, ներքուստ տառապել և չի ընդունել Քոչարյանի կառավարման ձևն ու բովանդակությունը (ա՛յ, ա՛յ, ա՛յ)։ Նա սպասել է իր ժամին, ու ահա այդ ժամը եկել է 2008–ին։
Բաղրամյան 26–ում հայտնվելուց հետո, ըստ Սարգսյանի տեսահոլովակների, նախաձեռնող նախագահը ձեռնամուխ է եղել Հայաստանի փրկության ծրագրի իրագործմանը և իրագործել է՝ մեր հայրենիքն ազատելով ... Մաշտոցի պուրակի «բուծիկներից»՝ կլանաօլիգարխիկ համակարգի այդ «մոնումենտալ» խորհրդանիշներից։
Եթե նախընտրական այս շրջանը չգար, ապա մենք չէին իմանա, որ Սերժ Սարգսյանի դեմ տիեզերական մասշտաբների դավադրություն է եղել։ Նրա դեմ են դուրս եկել պղնձի ու մոլիբդենի բորսայական գների անկումը կազմակերպած բրոքերները, միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամը հրահրողները, Ռոբերտ Քոչարյանի թողած ծանր ժառանգությունը, Տարոն Մարգարյանի ոչ սիրուն վարքագիծը, դաժան օլիգարխները, Տեր–Պետրոսյանի չարությունը, «ատկատների» սիրահարները և այլն։ Եվ ընդհանրապես՝ չեն թողել, որ մարդն աշխատի։ Բայց չնայած այս ամենին՝ Ս. Սարգսյանը չի ընկրկել։ Նա Մարիամ Սուխուդյանի հետ միասին ճակատամարտի է դուրս եկել մութ ուժերի դեմ ու ազատագրել է Թռչկանի ջրվեժը՝ այդպիսով հարված հասցնելով Դիլիջանը միջազգային ֆինանսական կենտրոն դարձնելուն ընդդիմացող ուժերին, կովերի համապատասխան մասերն առանց լվալու կթողներին, խիարը թարս աճեցնողներին ու Իրան–Հայաստան երկաթգծի տարբեր հատվածներում «շլագբաում» դրած չուզողներին։
Դե իսկ այն հարցը, թե ով է ազերիների ճիրաններից փրկել Ղարաբաղը, անգամ սրբապղծություն է քննարկելը։ Իհա՛րկե՝ դա արվել է Նրա կողմից։ Հրեն ռուս լրագրողն էլ հաստատեց այդ ամենը։
Մի խոսքով՝ Սերժ Սարգսյանը մեր երազանքների նախագահն է, պարզապես մեր ազգային մենթալիտետը թույլ չի տալիս հերոսներին գնահատել նրանց կենդանության օրոք։
Ընկերնե՛ր, եկեք վայր դնենք մեր անձնական հավակնություններն ու Առաջնորդի ղեկավարությամբ տեղափոխվենք դեպի ապահով Հայաստան։ Ուռա՛։
Սերժ Սարգսյանի քարոզչական կերպարը

Սևակ Մինասյան