Լրահոս

22.06.2009 17:29


«Օրենքով գողի» սպանության հետքերով

ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի բաժնի աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հունիսի 20-ին խուզարկություն է կատարվել նույն օրը Արարատի մարզի Գոռավան գյուղում կատարված սպանության գործով կասկածյալ, 1968 թ. ծնված Սուրեն Մ.-ի տանը և օժանդակ կառույցում, ինչի ժամանակ ննջասենյակից հայտնաբերվել և առգրավվել է «ՄՐ 654 Կ» տիպի 4,5 մմ տրամաչափի օդամղիչ գազաբալոնային ատրճանակ՝ առանց համապատասխան թույլտվության:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ Սուրեն Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի բաժնի աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հունիսի 20-ին խուզարկություն է կատարվել նույն օրը Արարատի մարզի Գոռավան գյուղում կատարված սպանության գործով կասկածյալ, 1952 թ. ծնված Աշխարետ Մ.-ի տանը և օժանդակ կառույցում, ինչի ժամանակ պատշգամբի պահարանից հայտնաբերվել և առգրավվել է 32 տրամաչափի մեկփողանի հրացան՝ առանց համապատասխան թույլտվության:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ Աշխարետ Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին, ժամը 9.30-ին, մեղայականով ոստիկանության Արարատի բաժին էր ներկայացել Վեդի քաղաքի բնակիչ,1952 թ. ծնված Պերճիկ Շաբոյանը և հայտնել, որ Արարատի մարզի Գոռավան գյուղի բնակիչ, հանցավոր աշխարհում որպես «օրենքով գող» հայտնի, 1960 թ. ծնված, «Մարսո» մականունով Մարզպետունի Պետրոսյանի հետ անձնական հարցեր պարզելու համար նույն օրը գնացել է Գոռավան և ժամը 9.20-ի սահմաններում, նրա տան մուտքի մոտ, իր անունով հաշվառված 12 մմ տրամաչափի որսորդական հրացանով, սպանելու նպատակով, կրակել է Պետրոսյանի վրա:
Մ. Պետրոսյանը տեղափոխվել էր Վեդի քաղաքի հիվանդանոց, որտեղ մահացել էր:

Այս խորագրի վերջին նյութերը