Հունիսի 18-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Կապանի բաժնի աշխատակիցները, երեխա վաճառելու կասկածանքով, բերման են ենթարկել 1966 թ. ծնված Էմիլիա Մ.-ին, որը խոստովանել է, որ մինչ իր որդու՝ Աշոտ Պետրոսյանի ս/թ մայիսի 31-ին ծնվելը՝ ինքը նախնական պայմանավորվածությամբ նրան վաճառել է Կապան քաղաքի բնակիչ ոմն Վաչեի, որը երեխայի համար վճարվելիք 1.000 ԱՄՆ դոլարի արժեքով վերանորոգման աշխատանքներ է կատարել իր տանը:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հունիսի 19-ին Էմիլիա Մ.-ի մատնանշած վայրում՝ Կապան-Առաջաձոր ճանապարհին՝ անտառածածկ տարածքում, կատարվել է արտաշիրմում և հայտնաբերվել երեխայի՝ Աշոտ Պետրոսյանի (31.05.2009 թ.ծ.) դիակը:
Արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր:
Էմիլիա Մ.-ն խոստովանել է, որ հունիսի 12-ին, ժամը 14.00-ի սահմաններում, իր քրոջ վարձակալած՝ Բաղաբերդ թաղամասի 12 շենքի թիվ 5 բնակարանում, դիտավորությամբ, մոտ 1,5 մ բարձրությունից գլխիվայր հատակին գցելով սպանել է նորածին երեխային:
Էմիլիա Մ.-ն ձերբակալված է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Այս մասին հաղորդել է ՀՀ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Սպանել է նորածնին