ՀՀ վարչապետը մասնակցել է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին
ՀՀ վարչապետ ՏիգրանՍարգսյանի մասնակցությամբ ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ։ ՀՀ վարչապետը կարևորել է հիմնադրամի դերը մշակութային ծրագրերի իրականացման գործում՝ հատկապես սփյուռքի հետ համագործակացության և ստեղծագործական ներուժի ներգրավման առումով։
Հոգաբարձուների խորհրդի նիստում խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։
Խորհուրդը լսել է գործադիր տնօրենի՝ հիմնադրամի 2008թ. ծրագրերի և գործունեության մասին հաշվետվությունը և քննարկել 2009թ. հիմնադրամի կողմից իրականացվելիք ծրագրերն ու միջոցառումները։
ՀՀ վարչապետը մասնակցել է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ։ ՀՀ վարչապետը կարևորել է հիմնադրամի դերը մշակութային ծրագրերի իրականացման գործում՝ հատկապես սփյուռքի հետ համագործակացության և ստեղծագործական ներուժի ներգրավման առումով։