Լրահոս

22.06.2009 19:08


ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանն ընդունել է ՄԱԿ-ի մանակական հիմնադրամի ներկայացուցիչ Լեյլի Մոշիրի–Ջիլանիի գլխավորած պատվիրակությանը

Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում հիմնադրամի իրականացրած ծրագրերի ընթացքը: ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանը բարձր է գնահատել կրթության և երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառներում հիմնադրամի կատարած աշխատանքները։

-Մեր հանդիպումն ուղղված է ընդհանուր քաղաքականության հաստատման և հետագա համագործակցության շարունակականության ապահովմանը: Համատեղ իրականացված բոլոր կրթական բարեփոխումների առանցքը երեխայի իրավունքների ապահովումն է,-ասել է նախարարը:
Տիկին Լ. Մոշիրի-Ջիլանին ներկայացրել է վերջին շրջանում ՄԱԿ-ի մանակական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի կատարած աշխատանքները: Հիմնադրամն աջակցել է նախադպրոցական կրթության ոլորտի բարեփոխումների իրականացմանը՝ ինչպես չափորոշիչների մշակման, այնպես էլ մանկավարժների վերապատրաստման ուղղությամբ: Շիրակի և Լոռու մարզերում Համաշխարհային բանկի գործընկերությամբ  Կրթական ծրագրերի կենտրոնը 22 հաստատությունում ներդրել է նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-15թթ ռազմավարական փորձնական ծրագիրը, որի արդյունքում երեխաների համակազմը ընդլայնվել է 540-ով:

 

Այս խորագրի վերջին նյութերը