Հունիսի 22-ին Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Կարինե Ղազինյանի հրավերով ԱԳՆ այցելեցին Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից Հարավային Կովկասում իրականացվող CABIR (Capacity Building in International Relations) տարածաշրջանային ծրագրի մասնակիցները:
Ծրագիրը ներառում է միջազգային հարաբերություններին նվիրված դասընթացներ և ուղղված է Հարավային Կովկասի երկրներում երիտասարդ պետական ծառայողների մասնագիտական վերապատրաստմանը: Այս տարի դասընթացներն անցկացվում են Հայաստանում հունիսի 20-ից հուլիսի 3-ը՝ մրցութային կարգով ընտրված 12 հայ և 6 վրացի պետծառայողների մասնակցությամբ:
CABIR ծրագիրը կազմակերպվում է 1997 թվականից՝ Ժնևի միջազգային հարաբերությունների բարձրագույն ինստիտուտի (Graduated Institut of International Studies of Geneva-Institut de GenՌve de hautes Etudes Internationales) կողմից: Առայսօր ծրագրին մասնակցել է 300 հոգի, որոնցից 79-ը՝ Հայաստանից:
Վրացի պետծառայողները կվերապատրաստվեն Հայաստանում

ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչություն