Լրահոս

22.06.2009 19:40


Սուրեն Սիրունյան. «Պրոբլեմը մենք ենք եղել, որ գտնվել ենք բանտում»

Սուրեն Սիրունյան. «Պրոբլեմը մենք ենք եղել, որ գտնվել ենք բանտում»

Այս պահին Մարտիրոս Սարյանի արձանի հարակից տարածքում ազատ արձակված քաղբանտարկյալների և նրանց կողմնակիցների հանդիպումն է տեղի ունենում: «7օր»-ի հետ զրույցում նրանցից Սուրեն Սիրունյանն ասել է, թե համաներման որոշումն իրենք բողոքարկելու են համապատասխան ատյաններում.

-Մենք գիտենք, որ Հայաստանում չենք հասնելու արդարության, պարզապես դա անհրաժեշտ փուլ է, որպեսզի հետագայում դիմեն Եվրադատարան:

-Կարծիքներ են հնչում, որ այս համաներումն իրականացվել է ԵԽԽՎ նստաշրջանին ընդառաջ, ապացուցելու համար, թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: Դու՞ք էլ եք այդ կարծիքին:

-Միանշանակ: Եթե հունիսի 24-ի՝ ԵԽԽՎ նիստը չլիներ, ես վստահ եմ, որ մեզ ազատ չէին արձակելու:

Պատասխանելով հարցին, թե բանտում իրավապահ մարմիններն իրենց նորմա՞լ էին վերաբերվում, Սուրեն Սիրունյանն ասել է.

-Եթե ես իրենց նորմալ էի վերաբերվում, իրենք չէին կարող ուրիշ կերպ վարվել: Այդպիսի պրոբլեմ չի եղել: Պրոբլեմը մենք ենք եղել, որ գտնվել ենք բանտում: Իշխանություններն ուրախացել են, որ մեզ ազատ արձակեցին: Միգուցե այսուհետ կարողանան իրենց աշխատանքները նորմալ կազմակերպել:

Այս խորագրի վերջին նյութերը