Լրահոս

20.01.2011 10:37


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի' հունվարի 13-ից 20-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել են սպանության և սպանության փորձի 1-ական դեպքեր, որոնք բացահայտվել են: Մարմնական վնասվածք հասցնելու 39 դեպքից բացահայտվել է 35-ը, կողոպուտի 3 դեպքից' 1-ը, խուլիգանության 3 դեպքից' 1-ը, իսկ դրամանենգության 6, մաքսանենգության 2 և խարդախության  10 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 40 դեպք: Նույն ժամանակահատվածում' նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության 3 և  մարմնական վնասվածք հասցնելու 3  դեպք: Անցած 7 օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 23 պատահար. 1 մարդ զոհվել է, 37-ը' ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը