Մյասնիկ Մալխասյանը կբողոքարկի, իսկ Ալիկ Արզումանյանը դեռևս կհանգստանա
-Չեղած հանցանքների համար ինձ 5 տարի դատապարտում են, հետո համաներումով ազատ են արձակում, դուք իմ փոխարեն գոհ կլինեի՞ք,-ասել է ԱԺ պատգամավոր Մյասնիկ Մալխասյանն ի պատասխան այն հարցի, թե համաներում իրականացնելու որոշումն իրենց գոհացնու՞մ է:
Մյասնիկ Մալխասյանն ասել է նաև, թե հետևելու է իր ընկերներին և բողոքարկելու է դատարանի որոշումը:
Իսկ արտաքին գործերի նախկին նախարար Ալեսանդր Արզումանյանը, ով նույնպես համաներումով ազատ է արձակվել, ասել է, թե դեռևս պատրաստ չէ հարցազրույց տալու.
-Մի քանի օր հանգստանալուց հետո կխոսեմ,- նշել է Ա. Արզումանյանը: