Լրահոս

22.06.2009 20:25


Սուրեն Աբրահամյան. «Խորհրդարանական քննարկումները սոսկալի էին, զազրելի տեսարան էր, երեսպաշտություն»

Սուրեն Աբրահամյան. «Խորհրդարանական քննարկումները սոսկալի էին, զազրելի տեսարան էր, երեսպաշտություն»

-Ուրախ եմ այն բանի համար, որ տղաների որոշ մասն ազատ արձակվեց: Շատ եմ տխրել նրանց համար, ովքեր դեռ բանտում են,- համաներման մասին «7օր»-ին իր կարծիքն է հայտնել ՀԱԿ ներկայացուցիչ, Երևանի նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանը:

-Խորհրդարանական քննարկումները սոսկալի էին, զազրելի տեսարան էր, երեսպաշտություն: Իմանալով, որ այս մարդիկ բացարձակապես անմեղ են օրենքի և պետության առջև, որոշ վայ պատգամավորների քննարկումները, սեփական անձը ցույց տալու նկրտումները կապիկություն էր: Իրենք չգիտեին, որ մարտի 1-ի հիմնական մեղավորը իշխանություններն են: Այդպես էլ չկարողացա հասկանալ, թե ում էին համաներում:

Սուրեն Աբրահամյանն ասել է, թե համաներում իրականացնելու վերաբերյալ խորհրդրանական քննարկումն իրենց կողմից անընդունելի իրողություն է:

-Սասուն Միքայելյանին զենք-զինամթերքի համար մեղադրելն այս երկրի ամենաաբսուրդ իրողություններից մեկն է,- ասել է Սուրեն Աբրահամյանը:

 

Այս խորագրի վերջին նյութերը