Վաշինգտոնում բախվել են մետրոյի գնացքներըը՝ կա 6 զոհ և 76 վիրավոր
Վաշինգտոնի քաղաքային մետրոպոլիտենի աշխատակիցները հաղորդել են, որ երեկոյան պիկ ժամին բախվել են մետրոյի երկու գնացքներ ։ Հյատնի է, որ գնացքներից մեկը դուրս է եկել ռելսերից։
Ըստ CNN-ի՝ վթարի հետևանքով կա 6 զոհ։ Զոհվածների թվում է նաև գնացքներից մեկի կին-մեքենավարը։ Տեղեկություններ կան 76 վիրավորի մասին, որոնցից 56-ը թեթև վնասվածքներ են ստացել, 12-ը միջին ծանրության, իսկ 2-ը լուրջ են վնասվել։ Բժիշկները պայքարում են նրանց կյանքը փրկելու համար։
ԱՄՆ մայրաքաղաքի քաղաքապետ Ադրինա Ֆենտին այցելելով դեպքի վայր՝ վթարը գնահատել է մետրոյի պատմության մեջ եղած վթարներից ամենաահավորը։
-Գնացքներից մեկն ուղղակի ճզմվել է։ Փրկարարները համոզված չեն, որ բոլորին են դուրս բերել այնտեղից,-պատմել է նա մամլո ասուլիսի ժամանակ։

Ըստ «newsru.com»-ի