Լրահոս

23.06.2009 10:36


Սեյրան Օհանյանը կմեկնի Աստանա

Հունիսի 24-ից 25-ը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը կայցելի Աստանա (Ղազախստան)` Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի անվտանգության համաժողովին մասնակցելու նպատակով: Համաժողովի ընթացքում, որին մասնակցելու են եվրոատլանտյան տարածաշրջանի երկրների պաշտպանության և արտաքին գործերի նախարարներ, ՆԱՏՕ-ի և միջազգային այլ կազմակերպությունների գլխավոր քարտուղարներ ու բարձրաստիճան այլ անձինք, նախատեսվում է կարծիքներ փոխանակել անվտանգությանն առնչվող տարբեր արդիական հարցերի, այդ թվում' էներգետիկ անվտանգության և Հարավային Կովկասում կայուն միջավայրի ձևավորման շուրջ:

Այցի շրջանակներում նախատեսվում է նաև ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի հանդիպումը Ղազախստանի շտաբերի պետերի կոմիտեի նախագահ-պաշտպանության նախարարի պաշտոնակատար Մուխտար Ալտինբաևի հետ: Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ և ՀԱՊԿ-ի շրջանակներում բազմակողմ համագործակցության հարցեր:

 

 

Այս խորագրի վերջին նյութերը