Հիմա արդեն ավելի հասկանալի է դառնում, թե ինչու Սերժ Սարգսյանն ու իր թիմակիցներն ամեն ինչ արեցին, որ Պարույր Հայրիկյանը «ռուսական իմպերիալիզմին» հուժկու հարված հասցնի և ընտրությունները չերկարաձգի երկու շաբաթով։ Եթե ԱԻՄ առաջնորդը դիմեր ՍԴ, ապա բանը բանից կարող էր անցնել։ Այնպես որ, Պարույրի լավության տակից Սերժը պետք է դուրս գա, եթե, իհարկե, «խասիաթի» համաձայն արդեն իսկ դուրս չի եկել։
Անցնենք բուն թեմային։
ՀՀԿ ղեկավարի թիմում հասկացել են, որ իրենց լիդերի նախընտրական յուրաքանչյուր հանդիպում վերածվում է կոմեդիայի և հետևաբար կրկեսը պետք է շտապ ավարտել, քանզի հնարավոր չի լինում խուսափել լյափսուսներից։ Ճիշտ է, կրկեսի շենքն ընտրություններից առաջ պայթեցրին, բայց ծաղրածուները, ինչպես ասում են, մնացին։ Արդյունքում՝ ընտրական ֆարսը կատարյալ է դարձել։
Տրագիկոմեդիայի վերածված այս ընտրական միջոցառման ընթացքում Սերժ Սարգսյանը հետ չի մնում իր որոշ «մրցակիցներից» ու անեկդոտների թեմա է տալիս հայ ժողովրդին։ Նրա հանդիպումները ստվերում են անգամ Րաֆֆի Հովհաննիսյանի վարսավիրանոցային PR–ին։
Դեռ չէինք հասցրել մինչև վերջ «մարսել» Սերժի ընտրարշավի բաղկացուցիչ դարձած չեբուրաշկային, թարս բուսնող խիարին ու թևավոր դարձած «եկել ես, որ ի՞նչ անես»–ին, երբ Մալաթիա–Սեբաստիա համայնքում հետաձգված հանդիպման ժամանակ սերժսարգսյանական համակիրը «Խիար-2»–ի համար թեմա տվեց։ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հասցեին գովեստի խոսքեր ասող շեկահեր քաղաքացուհին ուզում էր լավ, բայց ստացվեց ինչպես միշտ։
Պարզվում է, որ Սարգսյանն ուսանող տարիներին հանդուրժող է եղել (լավ է՝ չասեցին, թե նա «էն գլխից» արևմտամետ էր և ուշքը գնում էր երկխոսության համար)։
Պարզվում է նաև, որ Սարգսյանը կրակ երիտասարդ է եղել և կրակոտ ուսանող։
Փաստորեն, օրինաչափություն է դառնում այն, որ Սարգսյանի դահլիճային հանդիպումներին անպայման մասնակցում է շեկ մազերով կին, ով հետաքրքրություն է մտցնում «մրցակցային» ընտրություններում։
Սերժ Սարգսյանի համակիր հանդիսացող և չեբուրաշկային ցիտող կինն էլ «բլանդինկա» էր։ Սա միգուցե յուրօրինակ դավադրություն է, քանզի շատ կասկածելի է, որ արևմտամետ Սարգսյանի քարոզարշավի ընթացքում ռուսամետ մազերի գույնով կանայք են հայտնվում «դեպքի վայրում» և «խոխմա» բաներ ասում։
Եվ այսպես, Սարգսյանը կրկին կրակն ընկավ։ Եթե այս ամենն «իմպերիալիստական Ռուսաստանի» դավադրությունը չէ, ուրեմն հատուկ մտածված է իշխանական PR–շիկների կողմից։ Հավանաբար ուզեցել են, որպեսզի հայ ժողովուրդն իմանա, որ Սերժն էլ է Լենինի պես փոքր տարիքում ժիր մանուկ եղել, կարդացել, գրել ու ոտանավորներ արտասանել։ Մի խոսքով՝ կրակոտ է եղել։
Ա՛յ մարդ, թե ասա ձայնդ կտրվել էր, և այդ օրն էլ «կակռազ» Պարույր Հայրիկյանի վրա շատ հումանիստ գյուլլա էր արձակվել, ու նրա «մահանայով»՝ այդ հանդիպումը հետաձգվել էր։ Էլ ինչո՞ւ գնացիր ընկար «գելի բերան», որ հիմա կրկին դառնաս խոհանոցային անեկդոտների հերոս։
Կարելի է չկասկածել, որ ինչպես «խիարի» դեպքում եղավ, այս անգամ էլ Ադիբեկյանին կուղարկեն ասուլիսի, որպեսզի նա հեքիաթներ պատմի մեզ այն մասին, թե ինչքան դրականորեն է անդրադարձել «կրակոտ երիտասարդ» արտահայտությունը Սարգսյանի վրա, և ինչքան կարևոր է, որ քաղաքական գործչի մասին խոսեն։
«Այդ խոսքերից հետո ՀՀ կին ընտրողների 12,6 տոկոսը մտքափոխվել է և իր ձայնը տալու է կրակոտ, այն է՝ մաչո Սերժին, և ուրեմն նա արդեն կհավաքի 81,7 տոկոս ձայն»,–միայն իրեն հատուկ ցինիզմով պատվերը կկատարի Ահարոնը։
Մնում է միայն պարզել, թե երիտասարդ տարիներին Սերժ Սարգսյանի կրակոտությունն ինչպիսի դրսևորումներ է ունեցել, և մինչև ուր է նա «կրակել»։ Բայց դա արդեն մի քիչ «նուրբ» թեմա է և պետք է հետաքրքրի այլ մարդկանց։
Ի դեպ, Սերժ Սարգսյանի կրակոտության մասին տեղեկացնող կինը Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի տնօրեն Ռուզան Ազիզյանն է, ով Սերժ Սարգսյանի համակուրսեցին է, ով ներգրավված է ընտրական գործընթացներում, և ով «7 օրին» դատի էր տվել մեր հրապարակումներից մեկի հետ կապված (տե՛ս http://7or.am/am/news/view/37282/)։
Կից տեսանյութերում ձեզ ենք ներկայացնում «yerkir.am»–ի տարածած կադրերը, որտեղ Ռուզան Ազիզյանը խոսում է դեպի ապահով Հայաստան մեզ տանող «Կրակոտ Սերժի» մասին, ինչպես նաև 2009թ. Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ «Ա1+»-ի նկարահանած լեզվակռիվը ընտրական հանձնաժողովում, որում ներգրավված է եղել նույն Ռուզան Ազիզյանը (տե՛ս նաև http://www.a1plus.am/am/politics/2009/05/31/ruzan-azizyan)։
Սերժ Սարգսյանը՝ «կրակի» կտոր (տեսանյութ)
Հիմա արդեն ավելի հասկանալի է դառնում, թե ինչու Սերժ Սարգսյանն ու իր թիմակիցներն ամեն ինչ արեցին, որ Պարույր Հայրիկյանը «ռուսական իմպերիալիզմին» հուժկու հարված հասցնի և ընտրությունները չերկարաձգի երկու շաբաթով։ Եթե ԱԻՄ առաջնորդը դիմեր ՍԴ, ապա բանը բանից կարող էր անցնել։ Այնպես որ, Պարույրի լավության տակից Սերժը պետք է դուրս գա, եթե, իհարկե, «խասիաթի» համաձայն արդեն իսկ դուրս չի եկել։
Անցնենք բուն թեմային։
ՀՀԿ ղեկավարի թիմում հասկացել են, որ իրենց լիդերի նախընտրական յուրաքանչյուր հանդիպում վերածվում է կոմեդիայի և հետևաբար կրկեսը պետք է շտապ ավարտել, քանզի հնարավոր չի լինում խուսափել լյափսուսներից։ Ճիշտ է, կրկեսի շենքն ընտրություններից առաջ պայթեցրին, բայց ծաղրածուները, ինչպես ասում են, մնացին։ Արդյունքում՝ ընտրական ֆարսը կատարյալ է դարձել։
Տրագիկոմեդիայի վերածված այս ընտրական միջոցառման ընթացքում Սերժ Սարգսյանը հետ չի մնում իր որոշ «մրցակիցներից» ու անեկդոտների թեմա է տալիս հայ ժողովրդին։ Նրա հանդիպումները ստվերում են անգամ Րաֆֆի Հովհաննիսյանի վարսավիրանոցային PR–ին։
Դեռ չէինք հասցրել մինչև վերջ «մարսել» Սերժի ընտրարշավի բաղկացուցիչ դարձած չեբուրաշկային, թարս բուսնող խիարին ու թևավոր դարձած «եկել ես, որ ի՞նչ անես»–ին, երբ Մալաթիա–Սեբաստիա համայնքում հետաձգված հանդիպման ժամանակ սերժսարգսյանական համակիրը «Խիար-2»–ի համար թեմա տվեց։ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հասցեին գովեստի խոսքեր ասող շեկահեր քաղաքացուհին ուզում էր լավ, բայց ստացվեց ինչպես միշտ։
Պարզվում է, որ Սարգսյանն ուսանող տարիներին հանդուրժող է եղել (լավ է՝ չասեցին, թե նա «էն գլխից» արևմտամետ էր և ուշքը գնում էր երկխոսության համար)։
Պարզվում է նաև, որ Սարգսյանը կրակ երիտասարդ է եղել և կրակոտ ուսանող։
Փաստորեն, օրինաչափություն է դառնում այն, որ Սարգսյանի դահլիճային հանդիպումներին անպայման մասնակցում է շեկ մազերով կին, ով հետաքրքրություն է մտցնում «մրցակցային» ընտրություններում։
Սերժ Սարգսյանի համակիր հանդիսացող և չեբուրաշկային ցիտող կինն էլ «բլանդինկա» էր։ Սա միգուցե յուրօրինակ դավադրություն է, քանզի շատ կասկածելի է, որ արևմտամետ Սարգսյանի քարոզարշավի ընթացքում ռուսամետ մազերի գույնով կանայք են հայտնվում «դեպքի վայրում» և «խոխմա» բաներ ասում։
Եվ այսպես, Սարգսյանը կրկին կրակն ընկավ։ Եթե այս ամենն «իմպերիալիստական Ռուսաստանի» դավադրությունը չէ, ուրեմն հատուկ մտածված է իշխանական PR–շիկների կողմից։ Հավանաբար ուզեցել են, որպեսզի հայ ժողովուրդն իմանա, որ Սերժն էլ է Լենինի պես փոքր տարիքում ժիր մանուկ եղել, կարդացել, գրել ու ոտանավորներ արտասանել։ Մի խոսքով՝ կրակոտ է եղել։
Ա՛յ մարդ, թե ասա ձայնդ կտրվել էր, և այդ օրն էլ «կակռազ» Պարույր Հայրիկյանի վրա շատ հումանիստ գյուլլա էր արձակվել, ու նրա «մահանայով»՝ այդ հանդիպումը հետաձգվել էր։ Էլ ինչո՞ւ գնացիր ընկար «գելի բերան», որ հիմա կրկին դառնաս խոհանոցային անեկդոտների հերոս։
Կարելի է չկասկածել, որ ինչպես «խիարի» դեպքում եղավ, այս անգամ էլ Ադիբեկյանին կուղարկեն ասուլիսի, որպեսզի նա հեքիաթներ պատմի մեզ այն մասին, թե ինչքան դրականորեն է անդրադարձել «կրակոտ երիտասարդ» արտահայտությունը Սարգսյանի վրա, և ինչքան կարևոր է, որ քաղաքական գործչի մասին խոսեն։
«Այդ խոսքերից հետո ՀՀ կին ընտրողների 12,6 տոկոսը մտքափոխվել է և իր ձայնը տալու է կրակոտ, այն է՝ մաչո Սերժին, և ուրեմն նա արդեն կհավաքի 81,7 տոկոս ձայն»,–միայն իրեն հատուկ ցինիզմով պատվերը կկատարի Ահարոնը։
Մնում է միայն պարզել, թե երիտասարդ տարիներին Սերժ Սարգսյանի կրակոտությունն ինչպիսի դրսևորումներ է ունեցել, և մինչև ուր է նա «կրակել»։ Բայց դա արդեն մի քիչ «նուրբ» թեմա է և պետք է հետաքրքրի այլ մարդկանց։
Ի դեպ, Սերժ Սարգսյանի կրակոտության մասին տեղեկացնող կինը Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի տնօրեն Ռուզան Ազիզյանն է, ով Սերժ Սարգսյանի համակուրսեցին է, ով ներգրավված է ընտրական գործընթացներում, և ով «7 օրին» դատի էր տվել մեր հրապարակումներից մեկի հետ կապված (տե՛ս http://7or.am/am/news/view/37282/)։
Կից տեսանյութերում ձեզ ենք ներկայացնում «yerkir.am»–ի տարածած կադրերը, որտեղ Ռուզան Ազիզյանը խոսում է դեպի ապահով Հայաստան մեզ տանող «Կրակոտ Սերժի» մասին, ինչպես նաև 2009թ. Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ «Ա1+»-ի նկարահանած լեզվակռիվը ընտրական հանձնաժողովում, որում ներգրավված է եղել նույն Ռուզան Ազիզյանը (տե՛ս նաև http://www.a1plus.am/am/politics/2009/05/31/ruzan-azizyan )։
Կարեն Հակոբջանյան