Լրահոս

23.06.2009 10:58


Իրանի 50 ընտրատարածքներում խախտումները համարվել են աննշան

Իրանի 50 ընտրատարածքներում խախտումները համարվել են աննշան

Իրանական Սահմանադրության պահապանների խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Ալի Քադխոդային երկուշաբթի ընդունել է, որ հունիսի 12-ին նախագահական ընտրությունների ժամանակ գրանցված ընտրողներից ավելի շատ քվե է տրվել, և 50 ընտրատեղամասերում արձանագրվել են խախտումներ։

Նա նաև նշել է, որ այդ խախտումները ընտրությունների վերջնական արդյունքների վրա չեն ազդի։ Քադխոդային ասել է, որ այդ հարցով դիմել են ընդդիմության մի քանի թեկնածուներ։ Սակայն, ըստ նրա, նախնական հետաքննությունը ցույց է տվել, որ ընդդիմության նշած թիվը՝ 170 ընտրատեղամաս, ճիշտ չէ, և խոսքը միայն 50 ընտրատեղամասի մասին է։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը