Չնայած այաթոլա Ալի Համենեիի՝տները վերադառնալու անմիջական հրահանգին, Իրանում նախագահական ընտրությունների արդյունքների շուրջ շարունակվում են բողոքի ակցիաները։ Ըստ "Газета.Ru"-ի՝ շաբաթ և կիրակի օրերին Թեհրանում իսկական փողոցային մարտեր էին գնում։ «Պետք չէ վախենալ։ Մենք միասին ենք» կարգախոսներով Իրանի գործող նախագահի հակառակորդները դուրս են եկել փողոց։ Ցուցարարներին ցրելու նպատակով ոստիկանությունն օգտագործել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ՝ այնուհետև կրակ է բացել։ Պաշտոնական տվյալներով շաբաթ օրը զոհվել է 10 մարդ, հարյուրավորները վիրավորվել են։ Ձերբակալվել են Իրանի նախկին նախագահ Ռաֆսանջանիի բարեկամները, չնայած նրան, որ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Համենեին հորդորում էր զերծ մնալ նախկին նախագահին հետապնդելուց։ Ինքը Ռաֆսանջանին ընտրություններից հետո հրապարակավ հայտարարություններ չի արել, սակայն նշվում է, որ նրան աջակցում է շիիտական ազդեցիկ առաջնորդներից մեկը՝ այաթոլա Ալի-ալ-Սիստանին։ Հիշեցնենք նաև, որ նշվում էր, թե ընդդիմության առաջնորդ Մուսավիի հետևում կանգնած է հենց Ռաֆսանջանին։
Իրանում իրավիճակը շարունակում է լարված մնալ