Սովետական լճացման տարիներին քաղաքական անեկդոտների գլխավոր հերոսը գենսեկ Լեոնիդ Իլյիչ Բրեժնևն էր։ Նրա ամեն մի խոսքը ծաղրի առարկա էր դառնում։ Դա հատկապես լայնամասշտաբ բնույթ կրեց նախորդ դարի 70–ականների կեսերից սկսած, երբ արդեն լայն շրջանակների համար էր բացահայտ լճացումը։
Որքան շատ էր Բրեժնևը խոսում դեպի ապահով կոմունիստական ապագա գնալու մասին, այնքան ավելի սուր էին դառնում նրա մասին անեկդոտները։ Իսկ երբ Լեոնիդ Իլյիչն ընկավ ծերունական մառազմի մեջ և սկսեց աջ ու ձախ պաչպչել ում պատահի և շփոթել նախապես գրված ելույթի տեքստի սկիզբն ու վերջը, անեկդոտների հրավառության դեմն առնել չէր կարող անգամ ԿԳԲ–ն։
Ծաղրի և անեկդոտի միջոցով Բրեժնևին «փչացնելը» մարդկանց բնական արձագանքն էր քարոզչական և իրական կյանքի անհամապատասխանության դեմ։ Մարդիկ հնարավորություն չունեին ընտրությունների միջոցով երկրի կառավարմանը մասնակցելու և իրենց կյանքը դեպի լավը փոխելու, և այդ իսկ պատճառով ծաղրի օգնությամբ էին դելեգիտիմացնում փտած համակարգն ու այդկերպ պայքարում կոռումպացված կուսնոմենկլատուրայի դեմ։
Սովետն ի վերջո չդիմացավ իր իսկ ստեղծած կեղծիքի ու ֆարսի մթնոլորտին և փլուզվեց։
Ցավալի է արձանագրել, որ անկախ Հայաստանն էլ է հայտնվել բրեժնևյան ժամանակաշրջանը հիշեցնող փուլի մեջ։ Սուտն ու կեղծիքը քարոզվում են ամենաբարձր մակարդակով։ Նախագահից մինչև վարչապետ ստում են և չեն կարմրում, խոստում են տալիս ու չեն կատարում։ Շատ բնական է, որ այդ պայմաններում Սերժ Սարգսյանի հրապարակային խոսքը և նրա հետ կապված ամեն բան դառնում է ծաղրի առարկա և անեկդոտի թեմա։ Դա ֆարսի վերածված ընտրությունների և ձևախեղված հանրային կյանքի դեմ ընդվզող մարդկանց բնական արձագանքն է։
Այն, որ Ս. Սարգսյանը որպես երկրի ղեկավար վերածվել է որևէ առաքելություն չունեցող Բրեժնևի, իսկ ՀՀԿ–ն՝ գորշ Կոմկուսի, ինչպես ասում են, տեսանելի է նույնիսկ անզեն աչքով։ Ինչպես որ Բրեժնևն էր իր կառավարման շրջանում կյանքից կտրվել ու խոսում էր ՍՍՀՄ նվաճումներից, այնպես էլ Սարգսյանն է խոսում իր թիմի նվաճումներից և խոստանում «կոմունիստական պայծառ ապագա»։ Ինչպես որ Բրեժնևն էր իներցիայով մնացել աթոռին, այնպես էլ Սարգսյանն է շարունակում կառավարել։
ՀՀ քաղաքացիները, ինչպես սովետական ժողովուրդը, այժմ հնարավորություն չունեն ընտրությունների միջոցով իրենց ուզած պետությունը կառուցել և հասկանալի պատճառներով միակ զենք են ընտրել ֆարսին հակազդելու անեկդոտային մարտավարությունը և առաջիկա «ընտրություններն» անվավեր դարձնելու քաղաքականությունը։
Եթե քաղաքական կոմերցիան ու քաղաքական մարմնավաճառությունը դառնում է խաղի կանոն, ապա բնական է, որ իշխանությունն ու իշխանական համակարգը պետք է գրեթե համատարած բոյկոտի ենթարկվեն։ Բոյկոտի այլընտրանքը հեղափոխությունն է, որին այս պահին չի գնում ժողովուրդը, քանզի հեղափոխական կոնտրէլիտան դեռ կազմավորման փուլի մեջ է, բայց դա չի նշանակում, որ եթե հեղափոխություն չկա, ուրեմն երկրում ամեն ինչ կարգին է։ Ամենևին։
Սերժ Սարգսյանի կառավարման օրոք քաղաքական կյանքն այնպիսի «հաճախորդացման» ենթարկվեց և այնքան անլրջացավ, որ ՀՀԿ ղեկավարն ի վերջո հայտնվեց իր իսկ փորած փոսի մեջ։ Քաղաքական դաշտը ծաղրածուներովլցնելով ու քաղաքական դիակներին առաջ մղելով՝ Սարգսյանը կամաց–կամաց դառնում է նրանցից մեկը, և դժվար է ասել, թե հիմա ով է ավելի ծիծաղելի վիճակում՝ քաղաքական յալանչու ֆունկցիա կատարող և «էստի համեցեք» գոռացող Րաֆֆի Հովհաննիսյա՞նը, թե՞ «Չեբուրաշկաների» սիրելի դարձած Սերժ Սարգսյանը։ Ու թող զարմանալի չթվա, որ «նախաձեռնող» նախագահի ամեն մի նախընտրական հանդիպում զերծ չի մնում «կիքսից»։ Սարգսյանը հնձում է այն, ինչ ցանել է։
Մնում է միայն հուսալ, որ մեր պետությունը չի արժանանա ՍՍՀՄ–ի ճակատագրին, այսինքն՝ այն կոմիկական մթնոլորտը, որի մեջ այժմ հայտնվել ենք բոլորս, ի վերջո տրագիկոմեդիա հիշեցնող ավարտ չի ունենա։
Նախագահ ես դառնում, որ ի՞նչ անես
Սովետական լճացման տարիներին քաղաքական անեկդոտների գլխավոր հերոսը գենսեկ Լեոնիդ Իլյիչ Բրեժնևն էր։ Նրա ամեն մի խոսքը ծաղրի առարկա էր դառնում։ Դա հատկապես լայնամասշտաբ բնույթ կրեց նախորդ դարի 70–ականների կեսերից սկսած, երբ արդեն լայն շրջանակների համար էր բացահայտ լճացումը։
Որքան շատ էր Բրեժնևը խոսում դեպի ապահով կոմունիստական ապագա գնալու մասին, այնքան ավելի սուր էին դառնում նրա մասին անեկդոտները։ Իսկ երբ Լեոնիդ Իլյիչն ընկավ ծերունական մառազմի մեջ և սկսեց աջ ու ձախ պաչպչել ում պատահի և շփոթել նախապես գրված ելույթի տեքստի սկիզբն ու վերջը, անեկդոտների հրավառության դեմն առնել չէր կարող անգամ ԿԳԲ–ն։
Ծաղրի և անեկդոտի միջոցով Բրեժնևին «փչացնելը» մարդկանց բնական արձագանքն էր քարոզչական և իրական կյանքի անհամապատասխանության դեմ։ Մարդիկ հնարավորություն չունեին ընտրությունների միջոցով երկրի կառավարմանը մասնակցելու և իրենց կյանքը դեպի լավը փոխելու, և այդ իսկ պատճառով ծաղրի օգնությամբ էին դելեգիտիմացնում փտած համակարգն ու այդկերպ պայքարում կոռումպացված կուսնոմենկլատուրայի դեմ։
Սովետն ի վերջո չդիմացավ իր իսկ ստեղծած կեղծիքի ու ֆարսի մթնոլորտին և փլուզվեց։
Ցավալի է արձանագրել, որ անկախ Հայաստանն էլ է հայտնվել բրեժնևյան ժամանակաշրջանը հիշեցնող փուլի մեջ։ Սուտն ու կեղծիքը քարոզվում են ամենաբարձր մակարդակով։ Նախագահից մինչև վարչապետ ստում են և չեն կարմրում, խոստում են տալիս ու չեն կատարում։ Շատ բնական է, որ այդ պայմաններում Սերժ Սարգսյանի հրապարակային խոսքը և նրա հետ կապված ամեն բան դառնում է ծաղրի առարկա և անեկդոտի թեմա։ Դա ֆարսի վերածված ընտրությունների և ձևախեղված հանրային կյանքի դեմ ընդվզող մարդկանց բնական արձագանքն է։
Այն, որ Ս. Սարգսյանը որպես երկրի ղեկավար վերածվել է որևէ առաքելություն չունեցող Բրեժնևի, իսկ ՀՀԿ–ն՝ գորշ Կոմկուսի, ինչպես ասում են, տեսանելի է նույնիսկ անզեն աչքով։ Ինչպես որ Բրեժնևն էր իր կառավարման շրջանում կյանքից կտրվել ու խոսում էր ՍՍՀՄ նվաճումներից, այնպես էլ Սարգսյանն է խոսում իր թիմի նվաճումներից և խոստանում «կոմունիստական պայծառ ապագա»։ Ինչպես որ Բրեժնևն էր իներցիայով մնացել աթոռին, այնպես էլ Սարգսյանն է շարունակում կառավարել։
ՀՀ քաղաքացիները, ինչպես սովետական ժողովուրդը, այժմ հնարավորություն չունեն ընտրությունների միջոցով իրենց ուզած պետությունը կառուցել և հասկանալի պատճառներով միակ զենք են ընտրել ֆարսին հակազդելու անեկդոտային մարտավարությունը և առաջիկա «ընտրություններն» անվավեր դարձնելու քաղաքականությունը։
Եթե քաղաքական կոմերցիան ու քաղաքական մարմնավաճառությունը դառնում է խաղի կանոն, ապա բնական է, որ իշխանությունն ու իշխանական համակարգը պետք է գրեթե համատարած բոյկոտի ենթարկվեն։ Բոյկոտի այլընտրանքը հեղափոխությունն է, որին այս պահին չի գնում ժողովուրդը, քանզի հեղափոխական կոնտրէլիտան դեռ կազմավորման փուլի մեջ է, բայց դա չի նշանակում, որ եթե հեղափոխություն չկա, ուրեմն երկրում ամեն ինչ կարգին է։ Ամենևին։
Սերժ Սարգսյանի կառավարման օրոք քաղաքական կյանքն այնպիսի «հաճախորդացման» ենթարկվեց և այնքան անլրջացավ, որ ՀՀԿ ղեկավարն ի վերջո հայտնվեց իր իսկ փորած փոսի մեջ։ Քաղաքական դաշտը ծաղրածուներով լցնելով ու քաղաքական դիակներին առաջ մղելով՝ Սարգսյանը կամաց–կամաց դառնում է նրանցից մեկը, և դժվար է ասել, թե հիմա ով է ավելի ծիծաղելի վիճակում՝ քաղաքական յալանչու ֆունկցիա կատարող և «էստի համեցեք» գոռացող Րաֆֆի Հովհաննիսյա՞նը, թե՞ «Չեբուրաշկաների» սիրելի դարձած Սերժ Սարգսյանը։ Ու թող զարմանալի չթվա, որ «նախաձեռնող» նախագահի ամեն մի նախընտրական հանդիպում զերծ չի մնում «կիքսից»։ Սարգսյանը հնձում է այն, ինչ ցանել է։
Մնում է միայն հուսալ, որ մեր պետությունը չի արժանանա ՍՍՀՄ–ի ճակատագրին, այսինքն՝ այն կոմիկական մթնոլորտը, որի մեջ այժմ հայտնվել ենք բոլորս, ի վերջո տրագիկոմեդիա հիշեցնող ավարտ չի ունենա։
Կորյուն Մանուկյան