Լրահոս

23.06.2009 12:37


Բաքվի համար ցանկալի է մինչև տարվա վերջ ԼՂ հակամարտության հարցում շրջանակային համաձայնագրի ձեռք բերումը

Բաքվի համար ցանկալի է մինչև տարվա վերջ ԼՂ հակամարտության հարցում շրջանակային համաձայնագրի ձեռք բերումը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը, մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի այն հայտարարությունը, թե ԼՂ հակամարտության կարգավորման հարցում մինչև այս տարվա վերջ հնարավոր է շրջանակային համաձայանագրի ձեռք բերում, ասել է. «Ադրբեջանական կողմը շատ է ցանկանում, որպեսզի մենք գանք նման համաձայնագրի, սակայն դա միայն Ադևրբեջանից կախված չէ»։ Անդրադառնալով հունիսի 26-ին Փարիզում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը՝ Մամեդյարովն ասել է, որ «բանակցությունները կընթանան այն ուղղությամբ, որը որ նախանշել են նախագահները Սանկտ-Պետերբուրգում կայացած հանդիպումից հետո»։

Ըստ Vesti.az

 

Այս խորագրի վերջին նյութերը