Լրահոս

23.06.2009 14:24


Գագիկ Գինոսյան. «Կարծում՝ եմ ո՛չ Վրաստանին, ո՛չ Հայաստանին պայթեցված կամուրջ պետք չէ»

Վրաստանում խոչընդոտել են նաև ծնունդով ախլցխացի հանրահայտ գեղանկարիչ Վարդգես Սուրենյանցի հուշաքարի տեղադրումը։ Այս մասին «Փաստարկ» ակումբում ասել է «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը։

-Չնայած նախնական պայմանավորվածությանը՝ վրացական կողմը նախ ժամանակն է ձգձգել, հետո արգելել է Վարդգես Սուրենյանցի տարելիցին նվիրված միջոցառման համար դահլիճ տրամադրել,- ասել է նա։

Գագիկ Գինոսյանի խոսքերով՝ այս ամենում վրացական հատուկ ծառայությունների ծրագիրն ենք տեսնում, որը բացատրվում է հակահայկական հիստերիայով։ Նա համարում է, որ կա նաև Հայաստանի  տարբեր օրգանների թերացում։ Հակահայկական քաղաքականությունը դադարեցնելու խնդրի լուծումները Գինոսյանը տեսնում է թե՛ վրացական, թե՛ հայկական կողմում։

-Ջավախքը Վրաստանի և Հայաստանի միջև, անկախացումից սկսած, կամրջի դեր է խաղում։ Ցավոք, այն հիմա ականապատված կամուրջ է, և եթե այդ ականազերծումը երկկողմանի լինի, կլինի բարեկամության կամուրջ, իսկ եթե ականապատումը շարունակվի, մի օր դա պայթելու է, և կարծում եմ՝ ո՛չ Վրաստանին, ո՛չ Հայաստանին պայթեցված կամուրջ պետք չէ,-ասել է նա։ 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը