Լրահոս

23.06.2009 14:29


Ռոբերտ Ավագյան. «Ամեն ինչ հանրայնացնել, հասարակայնացնել՝ չի նշանակում տալ իրավաբանական գնահատական»

Փաստահավաք խմբի ներկայացուցիչ Ռոբերտ Ավագյանը, «Հայելի» ակումբում խոսելով Անդրանիկ Քոչարյանի՝  մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին ներկայացրած փաստերի մասին, ասել է, թե դա ինքնահնարանք է և Անդրանիկ Քոչարյանի ու Սեդա Սաֆարյանի ստեղծագործությունը։

-Ամեն ինչ հանրայնացնել, հասարակայնացնել՝ չի նշանակում տալ իրավաբանական գնահատական։ Եթե այսօր ՀԱԿ-ը ժողովրդին հրավիրում է պետական հանրահավաքի, դա «նոնսենս» է։ Նույնն էլ կատարվել է այդ փաստաթղթի հետ, որը իրենց կողմից է, բայց ներկայացվում է որպես փաստահավաք խմբի բաղկացուցիչ մաս,-ասել է նա։

Ռոբերտ Ավագյանը նաև տեղեկացրել է, թե պատրաստվում է գիրք հրապարակել, և գրքում կլնեն այն հարցերը, որոնք շրջանառության մեջ են եղել փաստահավաք խմբի գործունենության ժամանակ։

                                                                                             7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը