Լրահոս

23.06.2009 14:48


Վահան Հովհաննիսյան. «Քաղաքական ենթատեքստ այս քննարկման մեջ մենք բացարձակապես չենք դնում»

Վահան Հովհաննիսյան. «Քաղաքական ենթատեքստ այս քննարկման մեջ մենք բացարձակապես չենք դնում»

Հունիսի 23-ին ՀՅԴ Բյուրոյի «Քրիստափոր Միքայելյան» մասնաճյուղում ՀՅ Դաշնակցության նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկումէ՝  «Հայաստանի և Թուրքիայի միջև ճանապարհների վերաբացման առևտրատնտեսական հիմնախնդիրները» թեմայով։

Քննարկմանը ներկա էին ՀՅԴ ներկայացուցիչները, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ՀՀԿ խմբակցության անդամ Վարդան Այվազյանը, ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը, ֆինանսների նախկին նախարար Էդուարդ Սանդոյանը, տնտեսագետներ և ուրիշներ։

Բացման խոսքն ասելիս Վահան Հովհաննիսյանը նշել է, որ այս ուսումնասիրության հիմքում քաղաքական ենթատեքստ չկա.

-Քաղաքական ենթատեքստ այս քննարկման մեջ մենք բացարձակապես չենք դնում։ Խոսքը հայ-թուրքական հարաբերությունների՝ որպես քաղաքական երևույթի մասին չէ։ Պետք է գիտակցենք, որ ճանապարհը Հայաստան-Թուրքիա ճանապարհը չէ, այլ Հայաստան-ամբողջ աշխարհ ճանապարհն է, և՝ որքանով է Հայաստանը նման իրադարձությանը պատրաստ իր ներքին ռեսուրսներով, իր օրենսդրական դաշտով, իր տնտեսության՝ պատրաստ կամ անպատրաստ լինելու առումով։ Մեր քննարկման առարկան Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրատնտեսական հիմնախնդիրներն են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը