Լրահոս

23.06.2009 15:30


ՀԱԿ ներկայացուցիչը Ղարաբաղյան հակամարտության հարցում որոշակի ակտիվացումներ է կանախատեսում

-Ղարաբաղյան հարցում, հավանաբար, որոշակի ակտիվություն կլինի՝ դատելով այն բանից, որ արտգործնախարարները պետք է հանդիպեն Փարիզում։ Հայ-թուրքական հարաբերություններում էլ ակտիվացումը կախված է նրանից, թե Ղարաբաղյան հարցում որևէ առաջընթաց կլինի՞, թե՞չի լինի,- խոսելով ՀՀ արտաքին քաղաքականության մասին՝ ասել է ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը։

Նրա խոսքերով՝ Թուրքիան իր համար այս ամբողջ ընթացքում մի քանի հարցեր է լուծել. ՄԱԿ–ի անվտանգության խորհրդւմ նախագահության հարցը, տարածաշրջանում իր ակտիվությունը և այլն։

Խոսելով ընդհանրապես ՀՀ կառավարության վարած արտաքին քաղաքականության մասին՝ Դավիթ Շահնազարյանն ասել է. «Երբ տեսնում ես՝ ոնց են իշխանությունները արտաքին քաղաքականություն վարում, նույն տպավորությունն է, թե ոնց  է երեխան պայթուցիկի հետ խաղում»։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը