Լրահոս

20.01.2011 11:05


Բրազիլիայում աղետից զոհվածների թիվը հասել է 741-ի

Ինչպես հաղորդում է «Reuters» գործակալությունը՝ բրազիլական Ռիո-դե-Ժանեյրո նահանգում ջրհեղեղների ու սողանքների հետևանքով զոհերի թիվն արդեն կազմում է 741 հոգի։

 Հզոր ցեխային հոսքերը թափվել են միանգամից նահանգի լեռնային հատվածում գտնվող մի քանի քաղաքաների վրա։ Մի քանի օրերի ընթացքում տեղումների քանակը հասել է 800 մմ-ի, որը հավասար է ամսական տեղումների քանակին։ Ամենից շատ տուժել են Նովա-Ֆրիբուրգու, Տերեզոպոլիս, Սումիդոուրու և Պետրոպոլիս քաղաքները։

Այս աղետը համարվում է խոշորագույնը Բրազիլիայի պատմության մեջ՝ մարդկային զոհերի քանակով առաջ անցնելով 1967թ-ին Սան-Պաուլու նահանգի ափամերձ Կարագուատատուբա քաղաքում տեղի ունեցած ջրհեղեղից։ Այն ժամանակ զոհվել էր 436 մարդ։

Այս խորագրի վերջին նյութերը