Արմեն Մարտիրոսյան. «...աշնանից կսկսվեն բավական հետաքրքիր քաղաքական զարգացումներ»
-Եթե մենք կարողանանք աշխատանքային քննարկումների արդյունքում որակական նոր կետի հասնել, կարծում եմ, աշնանից կսկսվեն բավական հետաքրքիր քաղաքական զարգացումներ,-«Փաստարկ» մամուլի ակումբում ասել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը։
Նրա խոսքերով՝ եթե ընդդիմադիր դաշտն իսկապես կարողանա միավորվել և ընդհանուր քաղաքական օրակարգ առաջ քաշել, ապա դա կարող է վերջնական փոփոխությունների սկիզբ դառնալև, հնարավոր է, արտահերթ ընտրությունների խթան հանդիսանա։
Ի դեպ, Ա. Մարտիրոսյանն ԱԺ-ի աշախատանքը գնահատում է «2»։ Այդուհանդերձ, համոզված է, որ «այս խորհրդարանը թանկարժեք տղայի կարգավիճակ ունի իշխանությունների համար», քանի որ այն նրանց համար իդեալական է. «Ուստի իրենք մինչև վերջ են պահելու խորհրդարանը»։
ՀԱԿ ներկայացուցիչների այն հայտարարությունների մասին էլ, թե ընդդիմադիր դաշտի առաջատարի դրոշակն ազատ է, և եթե կարող է, թող «Ժառանգությունը» վերցնի, Ա. Մարտիրոսյանն ասել է.
-«Ժառանգությունն» այն ուժն է, որը միշտ կոչ է արել դրոշներ իջեցնելու և ոչ թե՝ նոր դրոշակներ բարձրացնելու։ Չեմ կարծում, որ այդտեղ դրոշակ վերցնելու խնդիր գոյություն ունի։ Մենք բոլորս մեկ դրոշակ պետք է վերցնենք՝ հասարակության առկա խնդիրների լուծման դրոշակը։ Եթե մենք կարողանանք այդ դրոշակը բարձրացնել և տանել առաջ, փա՛ռք ու պատիվ մեզ բոլորիս։ Իսկ եթե չկարողանանք, ուրեմնդաշտը պետք է զիջենք նոր դրոշակակիրների։
Արմեն Մարտիրոսյան. «...աշնանից կսկսվեն բավական հետաքրքիր քաղաքական զարգացումներ»
-Եթե մենք կարողանանք աշխատանքային քննարկումների արդյունքում որակական նոր կետի հասնել, կարծում եմ, աշնանից կսկսվեն բավական հետաքրքիր քաղաքական զարգացումներ,-«Փաստարկ» մամուլի ակումբում ասել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը։
Նրա խոսքերով՝ եթե ընդդիմադիր դաշտն իսկապես կարողանա միավորվել և ընդհանուր քաղաքական օրակարգ առաջ քաշել, ապա դա կարող է վերջնական փոփոխությունների սկիզբ դառնալ և, հնարավոր է, արտահերթ ընտրությունների խթան հանդիսանա։
Ի դեպ, Ա. Մարտիրոսյանն ԱԺ-ի աշախատանքը գնահատում է «2»։ Այդուհանդերձ, համոզված է, որ «այս խորհրդարանը թանկարժեք տղայի կարգավիճակ ունի իշխանությունների համար», քանի որ այն նրանց համար իդեալական է. «Ուստի իրենք մինչև վերջ են պահելու խորհրդարանը»։
ՀԱԿ ներկայացուցիչների այն հայտարարությունների մասին էլ, թե ընդդիմադիր դաշտի առաջատարի դրոշակն ազատ է, և եթե կարող է, թող «Ժառանգությունը» վերցնի, Ա. Մարտիրոսյանն ասել է.
-«Ժառանգությունն» այն ուժն է, որը միշտ կոչ է արել դրոշներ իջեցնելու և ոչ թե՝ նոր դրոշակներ բարձրացնելու։ Չեմ կարծում, որ այդտեղ դրոշակ վերցնելու խնդիր գոյություն ունի։ Մենք բոլորս մեկ դրոշակ պետք է վերցնենք՝ հասարակության առկա խնդիրների լուծման դրոշակը։ Եթե մենք կարողանանք այդ դրոշակը բարձրացնել և տանել առաջ, փա՛ռք ու պատիվ մեզ բոլորիս։ Իսկ եթե չկարողանանք, ուրեմն դաշտը պետք է զիջենք նոր դրոշակակիրների։
7or.am