Լրահոս

23.06.2009 16:31


Ռոբերտ Ավագյանն ասել է, թե լավ կլիներ, եթե փաստահավաք խումբն աշխատեր

Ռոբերտ Ավագյանն ասել է, թե լավ կլիներ, եթե փաստահավաք խումբն աշխատեր

-Պատկերացնում եմ, որ դուք իմ փոխարեն գործուղվեիք փաստահավաք խումբ, փաստերն ինչպես կներկայացնեիք,-լրագրողների աշխատանքից դժգոհելով՝ ասել է այլևս գոյություն չունեցող փաստահավաք խմբում կոալիցիայի ներկայացուցիչ Ռոբերտ Ավագյանը։

«Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Ռ. Ավագյանն ասել է, թե լավ կլիներ, որ փաստահավաք խումբը շարունակեր իր աշխատանքը։

-Պետք էր սպասել և տեսնել, թե Սամվել Նիկոյանի ղեկավարած հանձնաժողովն ինչ կասեր։ Քաղաքավարությունը պահանջում է, որ որոշ ժամանակ պետք էր սպասել,- ասել է Ռ. Ավագյանը՝ պատասխանելով «7օր»-ի հարցին, թե մարտիմեկյան ժամանակավոր հանձնաժողովին ներկայացված փաստաթղթերը համարակալված եղե՞լ են, և Ս. Նիկոյանը դրանք ամբողջությամբ ստացե՞լ է։

Ըստ էության, Ռոբերտ Ավագյանը շրջանցել է նաև այն հարցը, թե փաստահավաք խմբի մի քանի ամիսների աշխատանքով ձեռք բերված փաստերը հնարավորություն տալի՞ս են ասելու, թե ովքեր են եղել մարտի 1-ի հիմնական մեղավորները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը