Լրահոս

23.06.2009 17:01


Արմեն Մարտիրոսյան. «Միայն օրենսդրական դաշտի կարգավորումով չէ, որ հարկավոր է առաջ շարժվել»

-Բնականաբար, դրական եմ գնահատում այս քննարկումը և կարծում եմ` բազմաթիվ խնդիրներ բարձրաձայնվեցին այս պահի դրությամբ: Բայց միայն օրենսդրական դաշտի կարգավորումով չէ, որ հարկավոր է առաջ շարժվել։ Կարծում եմ, նաև բավական մեծ խնդիր կա այդ օրենսդրական դաշտը կիրառելու մեջ։ Խոսքս հատկապես վերաբերում է հարկային և մաքսային մեր դաշտին։ Նկատի ունենալով կոռուպցիայի մակարդակը, որ գոյություն ունի այս ոլորտում, շատ դժվար է լինելու, նույնիսկ իդեալական օրենքներ ընդունելով, կարողանալ պաշտպանել մեր տնտեսական դաշտը լայնածավալ հարձակումից,-ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը՝ գնահատելով «Հայաստանի և Թուրքիայի միջև ճանապարհների վերաբացման առևտրատնտեսական հիմնախնդիրները» թեմայով ՀՅ Դաշնակցության կազմակերպած քննարկումը։

Նրա կարծիքով՝ երկրի ներսում պետք է կազմակերպվեն լայնամասշտաբ քննարկումներ, հատկապես՝ մասնագիտական դաշտի ներկայացուցիչների կողմից, իսկ այդ առաջարկները (այդ թվում՝ նաև այսօրվա զեկույցի) «կառավարությունը պետք է ի գիտություն ընդունի և համապատասխան աշխատանք  տանի այդ ուղղությամբ»:

-Այնուամենայնիվ, հայ-թուրքական սահմանի բացման հետ կապված՝ կան ոչ միայն քաղաքական մտահոգություններ, այլ նաև տնտեսական դաշտին վերաբերող մտահոգություններ, որոնք ևս իրական են և մեծ վտանգ են պարունակում,- ասել է Արմեն Մարտիրոսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը