Լրահոս

23.06.2009 17:20


Արմեն Մարտիրոսյանը համաներումն անվանել է քաղաքական սառը հաշվարկ

Արմեն Մարտիրոսյանը համաներումն անվանել է քաղաքական սառը հաշվարկ

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը ցավում է, որ համաներումը քրիստոնեական արժեքներին համահունչ չեղավ, քանի որ դա նոր էջից սկսելու հնարավորություն կընձեռեր։ Իսկ այսպիսի համաներումը չի կարող լուծել քաղաքական ճգնաժամը.

-Մենք տեսանք քաղաքական սառը հաշվարկի վրա իրականացված համաներում, որը հիմնականում պարտադրված է ոչ թե ՀՀ քաղքացիների, քաղաքական դաշտի ներկայացուցիչների ցանկությամբ, այլ միջազգային գործընկերների, հատկապես` Եվրախորհրդի կողմից։

Ա. Մարտիրոսյանը «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին էլ է քաղբանտարկյալ անվանում և սխալ է համարում, որ նրա նկատմամբ նույնպես համաներումը չի կիրառվել։

«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը նաև համոզված է, որ այս համաներմամբ չի կարելի մարտի 1-ի էջը փակված համարել.

-Մարտի 1-ի, ինչպես և հոկտեմբերի 27-ի էջերը հնարավոր է փակված համարել միայն դրանց լիակատար բացահայտման արդյունքում։

Այս ուղղությամբ լավագույն քայլերից մեկն էլ նա Փաստահավաք խմբի վերակազմավորումն ու աշխատանքների շարունակումն է համարում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը