Արմեն Մարտիրոսյան. «ՀՀ ղեկավարությունն առաջին հերթին պետք է քննարկման թեմա դարձնի ջավախահայության խնդիրը»
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ ՀՀ ղեկավարությունն առաջին հերթին պետք է ջավախահայության խնդիրը քննարկի, քանի որ, նրա խոսքերով, Ջավախքում իրոք սոցիալ-տնտեսական, կրթական և բազմաթիվ այլ խնդիրներ կան.
-Ջավախահության խնդիրների լուծումն առաջին հերթին նշանակում է հայ-վրացական բարեկամության առավել ամրապնդում և համագործակցություն, ինչպես նաև հետագայում, կարծում եմ, ռազմավարական գործընկերության ստեղծման հիմք։
Ա. Մարտիրոսյանը նաև դատապարտել է ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի հետ կատարված միջադեպը՝ նշելով, որ ջավախահայության վերաբերյալ նրա բարձրաձայնած բազմաթիվ խնդիրներն ինքն էլ է կիսում.
-Անհրաժեշտ է, որ վրացական իշխանությունները ոչ թե Շիրակ Թորոսյանի մուտքն արգելեն Վրաստանի տարածք, այլ փորձեն այդ խնդիրները լուծել։

7or.am