Նա հուր հեր ուներ, բոց ուներ մորուս և աչկունքն էին արեգակունք
Սերժ Սարգսյանի քարոզչաթիմը ջանք ու եռանդ չի խնայում բազմաչարչար հայ հանդիսատեսին ՀՀԿ ղեկավարի բարի, հայրենասեր, «մոդնինկիյ ստիլյագա», հանդուրժող և վերջապես կրակոտ կերպարը մատուցելու համար։
Գործընթացի մեկնարկը տվեց Սարգսյանի համակուրսեցին, ով հայտարարեց, թե երիտասարդ տարիներին Սերժը կրակոտ է եղել ու հանդուրժող, իսկ այժմ՝ համեստ։ Համակուրսեցու այդ խոսքերին «միս ու արյուն» տալու և «արևմտամետ»Սերժ Սարգսյանի կերպարն ամբողջականացնելու համար գործի մեջ մտան ռուս լրագրողները, ովքեր ակնհայտորեն «գռդոն» էին կպցրել ու մի ֆիլմ նկարել «մոդնինկիյ ստիլյագա» նախկին կոմսոմոլի մասին։
Ռուսները մեզ ցույց տվեցին, թե ինչպես է Սերժ Սարգսյանը հաջողացրել հիպիական մազերը համատեղել Բաքվի կուսվերնախավին ծառայելու հետ, իսկ կոմսոմոլական էությունը՝ դիսկոտեկային կյանքի հետ։
Դե, իսկ նրա հայրենասիրության մասին այնպիսի լեգենդ էր հյուսվել, որ էլ չասելու։ Ֆիլմում խոսվում էր այն մասին, թե ինչպես է Սերժ Սարգսյանը գրեթե միայնակ հաղթել պատերազմում և թե ինչպես է նա ընդդիմացել իր ընտանիքը պատերազմի ժամանակ Ղարաբաղից տեղափոխելու գաղափարին։ Բան չունենք ասելու, միգուցե այդպես էլ եղել է, և նա դեմ է արտահայտվել Ղարաբաղից գնալուն, բայց՝ մինչև 1993թ. ամառը, քանզի դրանից հետո Սարգսյանը ոչ միայն իր ընտանիքը, այլև ինքն էլ հետն է հեռացել Ղարաբաղից՝ հայտնվելով ռուսաստաններում և միայն ամիսներ անց է վերադարձել Երևան (ոչ թե Ստեփանակերտ)։ Եվ ուրեմն այնպես չէ, որ նա մշտապես եղել է կրակի ու պայթյունների մեջ. ինչպես հայտնի է, պատերազմն ավարտվել է 1994թ.։ Այդ «աննշան» դետալի մասին, իհարկե, ռուս լրագրողները նրբորեն լռեցին, քանզի ով վճարում է, նա էլ պատվիրում է իր սիրած երաժշտությունը, իսկ պատվիրատուն հազիվ թե ուզենար, որպեսզի մարդիկ իմանային, որ Ղարաբաղյան պատերազմը գրեթե միայնակ հաղթած հերոսը պատերազմի ամենաթունդ շրջանում կռիվ է տվել Մոսկվայից մատակարարումներ կազմակերպելու ճակատում և միայն Վազգեն Սարգսյանի միջոցով է շունչը տեղը բերել ու վերադարձել։ Ինչևէ։
Մի խոսքով՝ Սերժ Սարգսյանի թիմն ուզում էր լավ, բայց ստացվեց ինչպես միշտ։
Սևակ Մինասյան
Հ.Գ.։ Սերժ Սարգսյանի թիմակիցներն ամեն կերպ փորձում են «սվաղել» նրա «կիքսերը», բայց միևնույն է վերջում «թարս բուսնած խիարի» պես մի բան է դուրս գալիս։ Այսօր էլ ՀՀԿ ղեկավարը հայտարարել է, թե ազգի մի կեսը երգում է, իսկ մյուս կեսը՝ սերիալներում նկարահանվում։ Սարգսյանն, ակնհայտորեն, աչքը չի կտրում իր փեսայի կողմից ղեկավարվող հեռուստաալիքներից և այդ իսկ պատճառով տպավորություն է ստացել, թե մարդիկ կա՛մ երգում են, կա՛մ սերիալում նկարահանվում։
Նա հուր հեր ուներ, բոց ուներ մորուս և աչկունքն էին արեգակունք
Սերժ Սարգսյանի քարոզչաթիմը ջանք ու եռանդ չի խնայում բազմաչարչար հայ հանդիսատեսին ՀՀԿ ղեկավարի բարի, հայրենասեր, «մոդնինկիյ ստիլյագա», հանդուրժող և վերջապես կրակոտ կերպարը մատուցելու համար։
Գործընթացի մեկնարկը տվեց Սարգսյանի համակուրսեցին, ով հայտարարեց, թե երիտասարդ տարիներին Սերժը կրակոտ է եղել ու հանդուրժող, իսկ այժմ՝ համեստ։ Համակուրսեցու այդ խոսքերին «միս ու արյուն» տալու և «արևմտամետ» Սերժ Սարգսյանի կերպարն ամբողջականացնելու համար գործի մեջ մտան ռուս լրագրողները, ովքեր ակնհայտորեն «գռդոն» էին կպցրել ու մի ֆիլմ նկարել «մոդնինկիյ ստիլյագա» նախկին կոմսոմոլի մասին։